Առաջիկա խորհրդարանական ընտրությունները  չեն լինի զուտ ներհայաստանյան գործընթաց

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները  չեն լինի զուտ ներհայաստանյան գործընթաց

2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, անկասկած, չեն լինի զուտ ներհայաստանյան գործընթաց։  Այս մասին հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Հայաստանը, իր տարածքով, մեծ հետաքրքրություն է ներկայացնում արտաքին խաղացողների համար, քանի որ այն Մոլդովայից սկիզբ առնող մեծ տրանսպորտային միջանցքի մի մասն է։ Գլոբալիստները ցանկանում են վերահսկողություն հաստատել այս միջանցքի նկատմամբ», — նշել է նա՝ մատնանշելով Մոլդովայում կայացած ընտրությունները, որտեղ «գլոբալիստները ամեն ինչ արեցին գործող իշխանության վերարտադրությունը ապահովելու համար»։ Նույն պատկերը, ըստ փորձագետի,  կլինի նաև Հայաստանում. գլոբալիստները ամեն ինչ կանեն, որպեսզի ազգային ուժերը չգան իշխանության, ինչը նշանակում է, որ նրանք ամեն կերպ կաջակցեն գործող իշխանությանը վերընտրվելու գործում։ 

Բադալյանի կանխատեսմամբ՝  Հայաստանում կկրկնվի մոլդովական սցենարը։ Նա հիշեցրեց է, որ Մոլդովայում կանխվել է «Հաղթանակ» քաղաքական դաշինքի գրանցումը։ Քվեարկությունից երկու օր առաջ առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկը հեռացվել է նորաստեղծ Հայրենասերների դաշինքից։ Ավելին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատժամիջոցներ է կիրառել «Մեծ Մոլդովա» կուսակցության նկատմամբ՝ մեղադրելով նրան նախընտրական շրջանում խախտումների մեջ։ «Նրանք հայտարարեցին, որ կուսակցությանը թույլատրվելու է մասնակցել ընտրություններին, սակայն նրա օգտին տրված բոլոր ձայները անվավեր կհամարվեն։ Պատժամիջոցներ կիրառվեցին նաև մեկ այլ կուսակցության նկատմամբ, այն բանից հետո, երբ այն արդեն անցել էր խորհրդարան. կուսակցությունը զրկվեց իր մանդատներից, որոնք բաժանվեցին իշխող կուսակցության և մեկ այլ ընդդիմադիր կուսակցության միջև, ինչը թույլ տվեց ներկայիս իշխանությանը ստանալ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում», — նշեց նա։

«Ինչպե՞ս է այս սցենարը ադապտացվելու Հայաստանում։ Նրանք կարող են թույլ չտալ որոշ ուժերին կուսակցություն գրանցվել (ներկայումս երկու շարժում է պլանավորում գրանցվել որպես կուսակցություն՝ Արման Թաթոյանի «Միասնության թևերը» և Սամվել Կարապետյանի «Մեր ձևով»-ը — խմբ.)։ Որոշ ընդդիմադիր ուժերի նույնպես կարող է խոչընդոտվել ընտրություններին գրանցվելու հարցում», — հայտարարեց նա: Նույնիսկ այս 2 քայլն բավարար են քաղաքացիների կամքի իրական պատկերը խեղաթյուրելու համար։

Scroll to Top