Ալիևը բացարձակապես մտադիր չի խաղաղությունը անշրջելի դարձնել

Ալիևը բացարձակապես մտադիր չի խաղաղությունը անշրջելի դարձնել

Ալիևը բացարձակապես մտադիր չի խաղաղությունը անշրջելի դարձնել, գոնե Հայաստանի Հանրապետության այն տարածքային  կոնֆիգուրացիայով, որը այսօր գոյություն ունի։ Նման կարծիքի է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ 

«Ես խորապես համոզված եմ, և կարող եմ հիմնավորել իմ խոսքերը, որ Ալիևի համար խաղաղությունը Հայաստանի հետ հարաբերություններում նշանակում է այն իրավիճակը, երբ Հայաստանը որպես տարածաշրջանի աշխարհաքաղաքական դերակատար զրոյացված կլինի։ Օգոստոսի 8-ից հետո նրա հայտարարություններում անհնար է գտնել որևէ ենթատեքստ, որը ցույց տա, որ նա իրոք ձգտում է իրական խաղաղության», – նշեց Հարությունյանը։

Սահնանային միջադեպերի վերջին շրջանում բացակայությունը, շարունակում է նա, դեռ չի խոսում խաղաղության հաստատման հնարավորության մասին։ 

«Դուշամբեի հանդիպումց հետո սահմաններում երկար ժամանակ ընդհանրապես ոչ մի միջադեպ չէր գրանցվում, սակայն այդ ամենը ավարտվեց 44-օրյա պատերազմով։

Խաղաղությունը կարող է դառնալ անշրջելի, եթե թշնամի պետությունների միջև ձևավորվել են տարբեր գործոններով պայմանավորված այնպիսի փոխհարաբերությունների համակարգեր, որոնք զերծ են պահում կողմերից որևէ մեկին ուժ կիրառելու կամ ուժի կիրառման սպառնալիքով միակողմանի օգուտներ ստանալու գայթակղությունից։ Այսինքն՝ խաղաղությունը կարող է դառնալ անշրջելի միայն այն դեպքում, երբ կողմերից որևէ մեկի համար ռազմական ճանապարհով հաջողություններ արձանագրելը այնքան գայթակղիչ չէ, որովհետև կորուստները կարող են գերազանցել սպասվող օգուտները։

Հետևաբար, սահմանային միջադեպերի բացակայությունը դեռևս չի նշանակում խաղաղության անշրջելիություն, առավել ևս երբ Սոտք-Խոզնավար հատվածում, իսկ նոյեմբերից մինչև Մեղրի՝ ողջ այդ գոտում, բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են հակառակորդ պետության ռազմական վերահսկողության տակ։ Այս պայմաններում սահմանային միջադեպերի բացակայությունը չի կարող արձանագրվել որպես ինստիտուցիոնալ կարգավորման հնարավորություն», — նշեց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը դեպի Հայաստան բեռնափոխադրումների համար արգելքը վերացնելու մասին, ապա Հարությունյանի կարծիքով՝ այս քայլը միտված էր բացառապես ՀՀ գործող իշխանության առաջիկա ընտրություններում վերարտադրմանը նպաստելուն։ «Կարծում եմ, որ ընտրությունները արտահերթ, ոչ թե հերթական բնույթ կունենան։ Որովհետև այս գործընթացում շտապողականություն կա և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի կողմից։ Նրանք շատ լավ հասկանում են, որ իրադարձությունների զարգացումներ կախված իրենցից», – ընդգծեց Հարությունյանը։

Scroll to Top