Հայաստանում ժողովրդավարության աջակցելը և ներկա կառավարության աջակցելը տրամագծորեն տարբերվում են։ Այս մասին հայտնել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Նրա խոսքով, այսօր երկրում առկա է լուրջ ավտորիտար գործընթաց։
«Վերջին ամիսների ընթացքում սպանվել է ըննդիմադիր քաղաքապետ, ևս երեք ըննդիմադիր համայնքապետեր ձերբակալվել են», — ասել է նա։
Միքայելյանի գնահատմամբ՝ տեղական ինքնակառավարումը Հայաստանում մեծ հաշվով վերացվում է ուղղակիորեն իշխանության կողմից։ Նա հավելել է, որ այսօր իշխանությունը բացեիբաց հայտարարում է, որ թույլ չի տալու ընդդիմության հաղթանակը որոշ համայնքներում, օրինակ՝ Վաղարշաբատում։
Դրան գումարած, երկրորդ ընդդիմադիր ուժի՝ Սամվել Կարապետյանի գլխավորած շարժման նկատմամբ շարունակվում են հարձակումները, ինքը՝ Կարապետյանը մնում է կալանքի տակ։
«Երեկ արքեպիսկոպոս նստած է, իհարկե մենք դեռ 1937 թիվ չենք հասել, այդ ժամանակ բոլորին էին նստացրել են, բայց արդեն տեղի է ունենում ուղիղ հարձակում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ», — ասել է նա։
Միքայելյանը ընդգծել է, որ իշխանությունը փորձում է զավթել բոլոր լծակները, ճնշել բոլորին և ավտորիտար մեթոդներով պահել իշխանությունը։
Նրա գնահատմամբ, այս քաղաքականության առաջին նպատակն է կյանքի կոչել Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության օրակարգը։ Երկրորդ նպատակը Եվրոպական ինտեգրման պատկերի ստեղծումն է։ Ըստ Միքայելյանի, Հայաստանը իրական անդամակցության շանս չունի, և նույնիսկ վիզաների ազատականացման հարցը դեռևս հարցական է, բայց իշխանությունը փորձում է ստեղծել այնպիսի տպավորություն, իբր այս ամենը հնարավոր է,որպեցզի արդարացնի Ռուսաստանի հետ կապերի խզմանն ուղղված իր քայլերը։
Միքայելյանը ընդգծել է, որ այս օրակարգերը Հայաստանի շահերին չեն համապատասխանում, և շատերը, հատկապես ազգային ինստիտուտները, ինչպիսին է եկեղեցին, ընդդիմանում են նման քայլերին։
«Այդ իսկ պատճառով իշխանությունը փորձում է այս ինստիտուտներին ճնշել, ջարդել և թուլացնել», — ընդգծել է նա։

