Փաշինյանի և Ալիևի խոսույթներում կան փոխլրացնող մեսիջներ

ՀՀ տարածքի նկատմամբ Բաքվի հավակնությունները շարունակական են լինելու

Բաքուն երբեք չի կնքի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները շարունակական են լինելու, նրանք երբեք չեն դադարի: Նման կարծիքի է միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։

«Բոլոր այն հայկական ազգանուններով մարդիկ, ովքեր գալիս են և պնդում են, որ Ադրբեջանը մեզ խաղաղություն է բերում, իմացեք՝ այդ մարդիկ դավաճաններ են, իրենք  հետապնդում են անձնական շահեր հնարավոր է՝ ֆինանսական օգուտներ», — նշեց Մանվելյանը։ 

Ըստ նրա, այս կեղծ խաղաղության «փուչիկը» վաղ թե ուշ  պայթելու է: Այս պահի գործողությունները, մասնավորապես  կեղծ խաղաղության քարոզը, հետապնդում է մեկ նպատակ՝ ընտրություններին վերարտադրվել՝ մարդկանց խաբելով, թե իբր իրենք խաղաղություն են բերում:

Մանվելյանը կոչ արեց չմեռանալ, որ այսօր խաղաղություն քարոզող թիմ պատերազմ, ավեր ու գաղթ է բերել: 

«Մոտավորապես 100-ից ավելի հայկական եկեղեցիներ են նվիրել թուրքերին, տասնյակ քաղաքներ և գյուղեր են նվիրաբերել թուրքերին: Մեր եկեղեցիները այսօր ավերվում, քանդվում են Արցախում: Բայց այս մարդիկ խոսում են ինչ-որ բարոյականության մասին և իբրև թե մտածում են Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու մասին: Մինչդեռ այդ եկեղեցու ամենակարևոր թեմերից մեկը՝ Արցախի թեմը, որը հազարամյակներ շարունակ (մոտավորապես 1700 տարի) հայկական է եղել, այսօր արդեն թուրքական տիրապետության տակ է», — նշեց փորձագետը:

Սևանա լճի հետ կապված Ալիևի խոսույթը, շարունակեց փորձագետը, գալիս է հաստատելու՝ ադրբեջանական հավակնությունները կանգ չեն առնելու․ 

«Սա կոնկրետ հավակնություն է Հայաստանի տարածքի նկատմամբ: Նրանք ոչ մի վայրկյան չեն պատրաստվում հրաժարվել այդ հավակնություններից, ոչ մի վայրկյան չեն պատրաստվում ճանաչել այսպես կոչված սովետական Հայաստանի սահմանները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ խոսում է այսօրվա վարչախումբը: Նրանց հավակնությունները ոչ միայն Սևանի, այլ նաև ավելի խորքային են՝ առաջին հերթին Սյունիքի նկատմամբ, հատկապես այսպես կոչված «Թրամփի ուղու» կամ Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ: Այսինքն՝ նրանց հավակնությունները շարունակական են լինելու, երբեք չեն դադարի: Դա պետք է հստակ հասկանալ»:

Մանվելյանը համոզված է՝ Բաքուն  երբեք չի կնքի խաղաղության պայմանագիրը․ 

«Նրանց նպատակը խաղաղությունը չէ: Նրանց նպատակը Հայաստանին հնարավորինս թուլացնելն ու ոչնչացնելն է: Այդ իսկ պատճառով, բոլոր նրանք, ովքեր ադրբեջանցիների անունից գալիս են և խոսում են խաղաղության մասին հերթական ցեղասպանության ճանապարհ են հարթում», — նշել է նա:

Մանվելյանը հիշեցրեց, որ  1915 թվականի Ցեղասպանությունը այս նույն սցենարով էր ընթանում: 

«Երբ 1908 թվականին երիտթուրքերը եկան իշխանության, հազարավոր ինքնահռչակ հայ մտավորականներ գնում էին հայկական գյուղերը՝ Սասուն և այլուր, ասում էին՝ «վերջ, ամեն ինչ վերջացել է, հիմա արդեն խաղաղություն է լինելու: Սրանք նոր թուրքեր են՝ Սորբոնում, եվրոպական կրթությամբ թուրքեր»: Համոզում էին, որ ֆիդայիները իջնեն սարերից և զենքերը հանձնեն: Ցավոք, շատերը հավատացին դրան: Ինչով վերջացավ՝ մենք գիտենք», — ասաց նա:

Հիմա․ ըստ Մանվելյանի, տեղի է ունենում  բառացիորեն նույն սցենարը:

Scroll to Top