Պարզ դավաճանություն․ Քաղաքական շոու պատարագի փոխարեն

Էջմիածինը թիրախում․ Ի՞նչ սպասել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալական ցանցերում տեղադրած աղմկահարույց գրառումը անհանգստություն է առաջացրել ինչպես փորձագիտական հանրության, այնպես էլ քաղաքական շրջանակներում: Շատերը նրա խոսքերը մեկնաբանել են որպես ուժայինների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք հնարավոր նոր միջամտության ազդանշան:

«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։ Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար», — , — գրել է վարչապետը։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ վարչապետը խախտում է ոչ միայն անմեղության կանխավարկածը, այլև փաստացի ճնշում է գործադրում Եկեղեցու վրա.

«Սրբազան պայքարի առաջին օրերից ընդգծվում էր, որ Շարժումը գործում է առանձին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից անկախ: Արքեպիսկոպոս Բագրատը նույնիսկ դադարեցրեց իր հոգևոր ծառայությունը, որպեսզի իր քայլերը չվերագրվեն Եկեղեցուն: Փաշինյանը, սակայն, դա անտեսում է։ Ավելին՝ նա միավորում է երկու տարբեր գործեր՝ Գալստանյանի և Աջապահյանի դեմ, թեև վերջինիս մեղսագրվում են բոլորովին այլ արարքներ: Այսպիսով, նա դիտավորյալ խեղաթյուրում է իրական պատկերը», — հայտարարել է Մելիք-Շահնազարյանը:

Նրա համար չկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կա Վաղարշապատի խոշորացված համայնք: Վարչապետի գրառումը հանրության համար ազդանշան է, թե ինչ է տեղի ունենալու: Իսկ ուժայինների համար՝ հանձնարարություն: Այդ հանձնարարությունները տրվում են արդեն բացահայտ», — նշում է նա:

Հնարավոր միջամտության մասին հայտարարում են նաև «Հայաստան» ընդդիմադիր դաշինքից։ Պատգամավոր Արթուր Սարգսյանի խոսքով՝ «մոտ օրերս պետք է սպասել ուժայինների միջամտությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»:

«Ես երբեք չեմ մեղադրել մեր ժողովրդին. ժողովուրդը ոչ մի բանում մեղավոր չէ: Խնդիրը ղեկավարությունն է: Կգա ժամանակը, կգտնվեն նոր առաջնորդներ, և ամեն ինչ իր տեղը կընկնի», — լրագրողներին հայտարարել է նա՝ Քննչական կոմիտեի շենքի մոտ:

Սարգսյանն ավելացրել է, որ ընդդիմությունը պետք է շարունակի խաղաղ դիմադրության ճանապարհը. «Մեզ մոտ կա բարոյականություն, պատիվ և արժանապատվություն: Իշխանությունն ունի միայն վախ: Մեր ճանապարհը ժողովրդի միավորումն է և ռեժիմի խաղաղ հեռացումը»:

Scroll to Top