ՔՊ-ն այլևս «սովածների  կուսակցություն» չէ. Գնում է պայքար ֆինանսական հոսքերի վերահսկողության համար

Իշխանությունը փորձում է վերացնել անկախ ազդեցիկ կառույցները

Իշխանությունը փորձում է վերացնել բոլոր այն կառույցները, որոնք այս կամ այն չափով չեն տեղավորվում նախընտրական ժամանակահատվածում իր կողմից իրականացվող քարոզչության համատեքստում։ Նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված արշավից։

«Չմոռանանք, Հայ Առաքելական Եկեղեցին ցանցային կառույց է և ունի քահանայական դաս, որը ակտիվ շփվում է բնակչության հետ տարբեր առիթներով՝ ծնունդ, կնունք, հարսանիք, թաղում և այլն։ Բացի դրանից, նրանք ամենօրյա ելույթ ունեն հատկապես գյուղերում, գյուղական բնակավայրերում, լինում են գյուղաբնակների տներում։ Պետք է հաշվի առնել, որ այդ գյուղաբնակների վրա շատ մեծ ազդեցություն ունի պետական քարոզչությունը՝ ի դեմս Հ1-ի։ Այս առումով եկեղեցին դառնում է փաստորեն այլընտրանքային լրատվության աղբյուր և բավական ազդեցիկ», — բացատրում է փորձագետը։

Ըստ նրա՝ վերջին շրջանում եկեղեցին կոտրում էր այն կարծրատիպերը (կարծրատիպերը), որոնք ստեղծվում էին պետական հեռուստաալիքով, ինչն իր հերթին նյարդայնացնում էր իշխանությանը։ «Որպեսզի դա տեղի չունենա, այդ այլընտրանքային «լրատվության աղբյուրը», այս ցանցային կառույցը պետք է ոչնչացվի։ Սա էր պատճառը, որ սկսվեց եկեղեցու դեմ պայքարը», — նշեց նա։ Բացի դրանից, շարունակեց Բադալյանը, Հայ Առաքելական Եկեղեցին որպես ազգային կառույց մինչև այս պահը պահպանել է Արցախի թեմը, ինչը հակասում է գործող իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, համաձայն որի Արցախ անունը ոչ մի տեղ չպետք է հնչի։ «Եկեղեցին փաստորեն Արցախի թեմը պահելով, ինչպես նաև ցանցային կառույց ունենալով, վտանգ է ներկայացնում նախընտրական ժամանակահատվածում, ինչի համար էլ իշխանությունների կողմից ենթարկվում է պատժի», — նշեց նա։

Scroll to Top