Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված․ Իրանի դեմ իրականացվող հարվածները չեն դադարում, իսկ զուգահեռաբար շրջանառվում են հակասական հայտարարություններ՝ թե՛ հնարավոր բանակցությունների, թե՛ նոր ռազմական սրացումների մասին։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը առանձնացնում է իրադարձությունների զարգացման երկու հիմնական սցենար՝ ցամաքային ռազմական գործողության մեկնարկ կամ դրա բացակայություն։ Նրա խոսքով՝ առաջին տարբերակը չափազանց բարդ և ռիսկային է։ Նա հիշեցնում է, որ 2003 թվականին Իրաքի դեմ գործողությունների ընթացքում ԱՄՆ-ը ներգրավեց շուրջ 250 հազար զինծառայող՝ կարողանալով հասնել նպատակին։ Այսօր, սակայն, Իրանը ոչ միայն ավելի մեծ բնակչություն ունի՝ շուրջ 92 միլիոն, այլև տարածաշրջանում ամերիկյան ուժերի քանակը անհամեմատ փոքր է՝ մոտ 50 հազար։ Բոզոյանը նշում է, որ ԱՄՆ-ի հնարավոր ներխուժումը կարող է վերածվել երկարատև և ծանր պատերազմի։ Նրա գնահատմամբ՝ Իրանը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ թույլ չտալու համար տարածքային կորուստներ, իսկ Վաշինգտոնը կարող է հայտնվել այնպիսի ճգնաժամի մեջ, ինչպիսին Խորհրդային Միությունը ապրեց Աֆղանստանում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև տնտեսական ռիսկերին։ Քաղաքագետը նշում է, որ Օրմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի՝ այնտեղով անցնում է համաշխարհային նավթի մոտ 20 տոկոսը և գազի շուրջ 30 տոկոսը։ Պատերազմի դեպքում նավթի գինը, ըստ տարբեր գնահատականների, կարող է հասնել 150-200 դոլարի, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսության ծանրագույն ճգնաժամի։ «Եթե նավթի գինը գերազանցի 170 դոլարը, համաշխարհային տնտեսությունը կարող է բառացիորեն կանգ առնել։ Սպասվող ռեցեսիան կարող է նույնիսկ ավելի ծանր լինել, քան 1929 թվականի Մեծ ճգնաժամը»,- ընդգծում է Բոզոյանը՝ հղում անելով միջազգային փորձագիտական շրջանակների կանխատեսումներին։ Նրա խոսքով՝ նման զարգացումների դեպքում կտրուկ կթանկանան վառելիքը և առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչը կբերի կենսամակարդակի անկման աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Պատերազմի վտանգ և համաշխարհային ճգնաժամ․ Իրանի շուրջ նոր սցենարներ

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված․ Իրանի դեմ իրականացվող հարվածները չեն դադարում, իսկ զուգահեռաբար շրջանառվում են հակասական հայտարարություններ՝ թե՛ հնարավոր բանակցությունների, թե՛ նոր ռազմական սրացումների մասին։ 

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը առանձնացնում է իրադարձությունների զարգացման  երկու հիմնական սցենար՝ ցամաքային ռազմական գործողության մեկնարկ կամ դրա բացակայություն։ Նրա խոսքով՝ առաջին տարբերակը չափազանց բարդ և ռիսկային է։ Նա հիշեցնում է, որ 2003 թվականին Իրաքի դեմ գործողությունների ընթացքում ԱՄՆ-ը ներգրավեց շուրջ 250 հազար զինծառայող՝ կարողանալով հասնել նպատակին։ Այսօր, սակայն, Իրանը ոչ միայն ավելի մեծ բնակչություն ունի՝ շուրջ 92 միլիոն, այլև տարածաշրջանում ամերիկյան ուժերի քանակը անհամեմատ փոքր է՝ մոտ 50 հազար։

Բոզոյանը նշում է, որ ԱՄՆ-ի հնարավոր ներխուժումը կարող է վերածվել երկարատև և ծանր պատերազմի։ Նրա գնահատմամբ՝ Իրանը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ թույլ չտալու համար տարածքային կորուստներ, իսկ Վաշինգտոնը կարող է հայտնվել այնպիսի ճգնաժամի մեջ, ինչպիսին Խորհրդային Միությունը ապրեց Աֆղանստանում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև տնտեսական ռիսկերին։ Քաղաքագետը նշում է, որ Օրմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի՝ այնտեղով անցնում է համաշխարհային նավթի մոտ 20 տոկոսը և գազի շուրջ 30 տոկոսը։ Պատերազմի դեպքում նավթի գինը, ըստ տարբեր գնահատականների, կարող է հասնել 150-200 դոլարի, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսության ծանրագույն ճգնաժամի։

«Եթե նավթի գինը գերազանցի 170 դոլարը, համաշխարհային տնտեսությունը կարող է բառացիորեն կանգ առնել։ Սպասվող ռեցեսիան կարող է նույնիսկ ավելի ծանր լինել, քան 1929 թվականի Մեծ ճգնաժամը»,- ընդգծում է Բոզոյանը՝ հղում անելով միջազգային փորձագիտական շրջանակների կանխատեսումներին։

Նրա խոսքով՝ նման զարգացումների դեպքում կտրուկ կթանկանան վառելիքը և առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչը կբերի կենսամակարդակի անկման աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Scroll to Top