Հայաստան եկել է ոչ թե խաղաղություն, այլ աշխարհաքաղաքական մրցակցություն

Հայաստան եկել է ոչ թե խաղաղություն, այլ աշխարհաքաղաքական մրցակցություն

Հայաստան եկել է ոչ թե խաղաղություն, այլ աշխարհաքաղաքական մրցակցություն, որը, վերջին հաշվով, կարող է հանգեցնել բոլորը բոլորի դեմ պատերազմի։ Նման կարծիքի է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ TRIPP նախագծի իրականացումը, մեծ հաշվով, նշանակում է, որ ԱՄՆ-ն մտել է Հայաստան, և այդ ներկայությունը հիմնականում ուղղված է Իրանի դեմ։ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները ներկայացնում են Իսրայելի շահերը, քանի որ Վաշինգտոնն ինքը որևէ շահ չունի այս տարածաշրջանում, պնդում է Դանիելյանը։

«2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից առաջ, Երուսաղեմում հանդիպում տեղի ունեցավ իսրայելական կողմի հանդիպումը Միացյալ Նահանգների և Ադրբեջանի դեսպանների հետ։ Հանդիպումը բավականին թափանցիկ էր, ասվում էր, որ վերջապես խաղաղություն է եկել տարածաշրջան, որ տարածաշրջանի պատմության մեջ նոր էջ է բացվել։ Ադրբեջանի դեսպանը շնորհակալություն հայտնեց իր ամերիկացի գործընկերոջը ԱՄՆ դիրքորոշման համար, և որոշ ժամանակ անց Ադրբեջանը սկսեց էթնիկ զտումներ Արցախում», — ընդգծեց քաղաքագետը։

Դանիելյանը վստահ է, որ այս հանդիպման ժամանակ Ադրբեջանին «կանաչ լույս» տրվեց հետագա գործողությունների համար։

«Նմանատիպ ֆորմատով հանդիպում Երուսաղեմում տեղի ունեցավ նաև օրերս։ Այս անգամ նրանք քննարկեցին Սյունիքով անցնող ճանապարհը և դրա տնտեսական ու աշխարհաքաղաքական ազդեցությունը։ Այսինքն՝ ինչպես մենք հասկանում ենք, կա որոշակի գործընթաց, որը նաև սպասարկում է Հայաստանը ներկայացնող անձը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը)։ Եվ նա դա անում է՝ փորձելով փրկել իր և իր մերձավորների մորթին և պահպանել իշխանությունը», — վստահ է Դանիելյանը։

Scroll to Top