Այս պահին հնարավոր չէ Թրամփի ուղղու տարանցիկության ներուժը ստույգ գնահատել: Այս մասին հայտարարել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ոչ թե հույսը դնի տարանցիկությունից եկող մեծ գումարների վրա, այլ հենց այսօրվանից սկսի վերլուծել, թե ինչպես կարող է օգտագործել այդ ճանապարհը իր սեփական արտադրանքը արտաքին շուկա հասցնելու համար, որ արտադրանքը և որ շուկաներում կարող է հետաքրքիր լինել.
«Այս ուղղությամբ հնարավորությունները արդյունավետ օգտագործելու համար պետք է սկսել գործել հենց հիմա․ նախևառաջ՝ հասկանալ, թե ինչ ապրանք կարող է առաջարկել Հայաստանը Կենտրոնական Ասիայի և Չինաստանի շուկաներին։ Ակնհայտ է, որ գյուղատնտեսական մթերքները քիչ հավանական է, որ դառնան մեր առավելությունը․ Կենտրոնական Ասիայի երկրները դրանք արտադրում են շատ ավելի մեծ ծավալներով և ցածր գնով։ Այս փուլում միակ ոլորտը, որն իրական արտահանման ներուժ ունի և կարող է համեմատաբար էժան ճանապարհով հասնել մինչև Չինաստան, հանքանյութերն են»։
Անհրաժեշտ է մի քիչ ավելի օբյեկտիվ և իրատեսական մոտեցում։
«Մեր հանրությանը չպետք է այսպես մանանա ներկայացնենք, որ հեսա գալու են բոլորը, անցնեն, մեզ էլ փող տան, էլ աշխատելու կարիք չենք ունենալու, պնդում է Պարսյանը։
Նա կրկին նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտը, կարող է օգտվել այդ ճանապարհից՝ ելնելով իրավիճակից։
«Շատ հաճախ, երբ փորձում են հակադրել ռուսական և ամերիկյան շահերը այս հարցում, ես միշտ նշում եմ՝ Թրամփի ուղղուց թիվ մեկ օգտվողը լինելու է ռուսական կապիտալով հանքարդյունաբերական ձեռնարկություններ;։ Այդ իսկ պատճառով ռուսական կողմը շատ զուսպ էր իր գնահատականներում», — ասաց Պարսյանը։
Խոսելով Թրամփի ուղղու տարանցիկության ներուժի մասին, նա ասաց այս պահին դժվար է կանխատեսել այլ երկրներ կօգտվե՞ն այդ ուղղուց, թե ոչ, դա ցույց կտա ժամանակը։
«Բազմաթիվ վերլուծություններ են հրապարակվում և տարածում, որոց համաձայն Հայաստանը կարող է ապահովել 10 միլիոն տոննայի տարանցիկություն։ Սակայն այդ 10 միլիոն տոննան վերաբերում է արևելք-արևմուտք բեռնափոխադրումներին, և իրականում այդ 10 միլիոնից շատ քիչ մասը Հայաստանով կանցնի այս այլ հավասար պայմաններում», — նշեց Պարսյանը։
Նա հավելեց, որ Չինաստանը կարող է օգտվել Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա ուղղուց և Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ուղղուց Թրամփի ուղու միջոցով։ Ըստ տնտեսագետի՝ Չինաստանի համար Թրամփի ուղին լինելու է այլընտրանքային։ Առաջնային ուղին Չինաստանի համար կդիտարկվի Վրաստանի ճանապարհը, հաշվի առնելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները։
«Չինաստանը Վրաստանում արդեն ձեռք է բերել նավահանգիստ երկար ժամանակով, այսինքն ինքը արդեն իսկ որոշակի ենթակառուցվածքներ Վրաստանում ստեղծել է՝ ի տարբերություն Հայաստանի», — ասաց նա։
Բացի այդ, Թուրքիան հիմա կառուցում է երկաթգիծ Կարսից դեպի Նախիջևան, որը ըստ էության կրճատելու է Հայաստանի տարածքով փոխադրումները կամ Հայաստանը ըստ էության չի անցնի, Երասխի կետը չի ըստ էության չի գործելու։ Այսինքն տարբեր ծրագրեր են իրականացվում, որոնք փոքրացնում են Հայաստանի տարանցիկության հնարավորությունները, եզրափակեց նա։

