Ալիևն այլևս ինքնուրույն գործիչ չէ. նա կատարում է Անկարայի հրամանները

Ռևանշիզմը քարոզում, և անարգել իրականացնում է հենց ադրբեջանական իշխանությունը

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը արձագանքում է Արագածոտնի թեմի նկատմամբ ընթացող գործընթացներին՝ դրանք դիտարկելով որպես հակաեկեղեցական համակարգված արշավի մաս։

Դանիելյանի խոսքով՝ արդեն վատ ավանդույթ է դարձել, երբ Եկեղեցու դեմ կիրառվում են «առերևույթ ապօրինություններով աննախադեպ քրեական հետապնդումներ»։

Նրա խոսքով՝ Հայ Եկեղեցին թիրախավորվել է, որովհետև արդի համահանրայնացման աշխարհահայացքի շրջանակում առաջնահերթ նշանառության տակ են երկրներ, որոնք օժտված են անհատականության և հատկապես ազգային ինքնության խորքային արժեքներով։ «Հայ Եկեղեցին, թերևս, ամենահզոր գործոնն է մնացել այդ համակարգում»,– նշում է նա։

Դանիելյանը ընդգծում է, որ հակակրոնականության միակ թիրախը կայացած Եկեղեցիները չեն։ Պարզապես հաշվարկով սկսում են ամուր կառույցներից, ինչին ակամա պաշտպանում կամ գոնե չեն ընդդիմանում աղանդավորական միավորումները, և հետո հերթը անխուսափելիորեն հասնելու է հենց այդ միավորումներին։ Նա ընդգծում է, որ գրեթե նույնական սցենարով հակաեկեղեցական արշավներ կան նաև այլ երկրներում, իսկ Հայաստանի պարագայում կատալիզատորի դեր են խաղում ադրբեջանական կրոնական կառույցի ղեկավարի կեղծ հայտարարություններով հրահրումները։

Նախկին նախարարը շեշտում է՝ խնդրի բուն էությունը նրանում է, որ Հայ Եկեղեցին, չնչին բացառություններով, չի տրվում անջրպետման և պառակտվածության միջոցով եղած սակավ ուժերը ջլատելու քաղաքականությանը։ «Ճիշտ հակառակը՝ քարոզում է աներեր մնալ համազգային, պետական շահերի պաշտպանության դիրքերում»,– ասում է նա։ Իսկ այդպիսի կեցվածքը դատապարտելի չէ, ուստի գործի են դրվում տարաբնույթ պիտակավորումներ, որոնք տեղավորվում են «ռևանշիզմի» մեղադրանքի մեջ։

Դանիելյանի խոսքով՝ իրականում ռևանշիզմը ոչ միայն քարոզում, այլև անարգել իրականացնում է ադրբեջանական իշխանությունը, որը միաժամանակ կարողանում է նենգաբար մեղադրել բացառապես սեփական օրինական շահերը պաշտպանող Հայ ժողովրդին՝ հասցեին օգտագործելով հավաքական և անասելի վիրավորական արտահայտություններ։

«Անկասկած, յուրաքանչյուր հայ հավատացյալ բոլոր իրավաչափ քայլերով դիմակայելու է, ոչ թե տրվի միմյանց մեղադրելու ժամանակակից անմիտ գայթակղությանը»,– ընդգծում է Դանիելյանը։

Scroll to Top