Ընթացակարգերը պարզեցվելու են Հայաստանի բոլոր սահմաններին

Ընթացակարգերը պարզեցվելու են Հայաստանի բոլոր սահմաններին

ՀՀ-ն նախատեսում է իր բոլոր սահմաններում  արդիականացնել և պարզեցնել վերահսկողության ընթացակարգերը՝ սահմանային անցումները դարձնելով ավելի արագ։ Այս փոփոխությունները վերաբերում են ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ TRIPP նախագծին, այլև երկրի մյուս բոլոր անցակետերին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք հայ սահմանապահները կիրականացնեն վերահսկողություն «Թրամփի երթուղու» անցակետերում։

Վարչապետը բացատրել է, որ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրում հստակ նշված են սահմանների ապաշրջափակման հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավասություն, սահմանների անձեռնմխելիություն և փոխադարձություն։

«Բացառապես այս սկզբունքների շրջանակներում են պարզեցվելու ընթացակարգերը։ Երբ ես ներկայացրեցի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ասացի, որ մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցման ճանապարհով։ Այսինքն՝ փոփոխությունները կանդրադառնան ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Հայաստանի մյուս բոլոր անցակետերին», — ասել է Փաշինյանը։

Նրա պնդմամբ՝ հռչակագրում ամրագրված սկզբունքները կմնան անփոփոխ, սակայն վերահսկողության ձևը կհարմարեցվի ժամանակակից իրողություններին։ Անհպում վերահսկողությունը կիրականացվի կենսաչափական անձնագրերի և թվային տեխնոլոգիաների միջոցով։ Փաշինյանի կարծիքով՝ սովորական «կոնտակտային» ընթացակարգերը 5-10 տարի հետո այլևս չեն գործի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Հետևաբար, սա ոչ միայն տեղական նախաձեռնություն է, այլև սահմանների թվայնացման համաշխարհային միտման մաս։ Նման մոտեցումը, խոստանում է վարչապետը, բարենպաստ ազդեցություն կունենա տնտեսության վրա. այն կնպաստի արտահանմանը, ներմուծմանը և տարանցիկ փոխադրումներին, ստեղծելով ավելի բարենպաստ բիզնես միջավայր։

Առաջին անգամը չէ, որ վարչապետը խոսում է նշված երթուղու անհպում վերահսկողության մասին։ Սակայն, նրա կողմից հղում կատարվող հռչակագրում ձևակերպումները ավելի անորոշ են. նշվում է անարգել տարանցիկ փոխադրման և փոխադարձ օգուտների մասին, սակայն դա չի երաշխավորում այս կոնկրետ ճանապարհը չի ունենա  հատուկ կարգավիճակ։ Այլ կերպ ասած, Փաշինյանը լավատեսորեն է մեկնաբանում հռչակագիրը՝ հասարակությանը ցույց տալով, թե «ամեն ինչ լավ է, մենք պահպանում ենք ինքնիշխանությունն ու վերահսկողությունը»։ Իրականում TRIPP-ի կարգավիճակը և վերահսկողության ձևը կախված կլինեն համաձայնագրի գործնական իրականացումից։ Իսկ դա նշանակում է, որ տեսականորեն երթուղին կարող է ունենալ հատուկ ռեժիմ, իսկ «փոխադարձ օգուտները» կարող են լինե նոմինալլ, քանի որ, ինչպես ցույց է տվել փորձը, ներկայիս բանակցողը ավելի հակված է զիջումների գնալ՝ դա արդարացնելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մշուշոտ հեռանկարներով։

Scroll to Top