Իշխանությունը դեռ մեկ քայլ առա՞ջ է

Իշխանությունը դեռ մեկ քայլ առա՞ջ է

Ներքին քաղաքական դաշտում ուժերի վերաբաշխման գործընթացը նոր է սկսվում, կուսակցությունները պատրաստվում են ընտրություններին, և իշխանությունը շատ ավելի ակտիվ է գործում, քան ընդդիմությունը։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը։

«Կարծես թե ընդդիմությունը դեռ չի հասկանում, թե ով ու ում հետ, ինչ ծրագրով և գաղափարախոսական հարթակով կգնա ընտրությունների։ Ամենայն հավանականությամբ, ընդդիմության պատրաստվածությունը պետք է սպասել ուշ աշնանը՝ վաղ գարնանը», — ասել է նա։

Խոսելով Gellup International-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների մասին, որոնք վկայում են իշխող ուժի վարկանիշի անկման և «Մեր ձևով» շարժման վարկանիշի աճի մասին, Կիվիրյանը նշել է, որ Հայաստանում վարկանիշային գնահատականները բացարձակապես ոչինչ չեն նշանակում։ Նա ընդգծել է, որ սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում նաև Հայաստանի հատուկ ծառայությունները ի դեմս Ազգային անվտանգության ծառայության, ուստի իշխանությունները լավ տեղյակ են երկրում տիրող իրական տրամադրություններից։ Նշելով, որ իշխանության վարկանիշը անկասկած անկում է ապրում՝ Կիվիրյանը բացատրել է, որ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում իշխանությունները իրենց վերարտադրությունն ապահովում են վարչական ռեսուրսների միջոցով, և դա ընտրողների ձայների 20–30%-ն է։

Այդ պատճառով, կարծում է Կիվիրյանը, հայկական իրականությունում իշխանափոխություն ընտրությունների միջոցով անհնար է։ Իշխանափոխությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընտրությունները ուղեկցվեն հեղափոխական գործողություններով։ Եթե գտնվի մի ուժ, որը ցանկանում է դա անել, նա կկարողանա ապահովել համապատասխան հասարակական տրամադրությունների ձևավորումը։

Scroll to Top