2025 թվականի առաջին ութ ամսվա արդյունքներով Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել, սակայն դրա կառուցվածքն արտացոլում է հակասական միտումներ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով։ Օգոստոսին ակտիվությունը հուլիսի համեմատ աճել է 5,4%-ով, իսկ 2024 թվականի օգոստոսի համեմատ՝ 7,5%-ով։ Ամենաակնառու աճը գրանցվել է շինարարության ոլորտում, որի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 20,4%-ով և կազմել 374,85 մլրդ դրամ։ Միայն օգոստոսին շինարարության ծավալները հուլիսի համեմատ ավելացել են 19,4%-ով, իսկ անցած տարվա օգոստոսի համեմատ՝ 21,1%-ով։ Ծառայությունների ոլորտը ևս պահպանում է կայուն աճի միտումը․ ութ ամսում այն ավելացել է 10,2%-ով՝ կազմելով 2 տրլն 596 մլրդ դրամ։ Օգոստոսին ծառայությունների ծավալը հուլիսի համեմատ աճել է 3,8%-ով, իսկ անցած տարվա նույն ամիսի համեմատ՝ 6,7%-ով։ Առևտրի շրջանառությունը ավելի չափավոր աճ է ցուցաբերել․ հունվար-օգոստոս ամիսներին այն մեծացել է 3,9%-ով՝ հասնելով 4 տրլն 140 մլրդ դրամի։ Օգոստոսին աճը հուլիսի համեմատ կազմել է 1,2%, իսկ 2024-ի օգոստոսի համեմատ՝ 1,7%։ Այս ֆոնի վրա տնտեսության առանցքային ոլորտը՝ արդյունաբերությունը, արձանագրել է անկում։ Հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1,77 տրլն դրամ, ինչը 7,8%-ով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Օգոստոսին արձանագրվել է կարճաժամկետ աճ՝ 10,7% հուլիսի համեմատ և 5,8% անցած տարվա օգոստոսի համեմատ, սակայն դա դեռևս բավարար չէ նախորդ ամիսների անկումը հավասարակշռելու համար։ Արդյունաբերության հետ սերտորեն կապված էներգետիկ ոլորտը ցույց է տալիս ավելի դրական միտումներ։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը ութ ամսում աճել է 3,6%-ով՝ հասնելով 5,95 մլրդ կՎտ·ժ։ Օգոստոսին արտադրությունը հուլիսի համեմատ ավելացել է 10,6%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 13%-ով։ Գնաճային ցուցանիշները պահպանվում են չափավոր մակարդակի վրա։ Սպառողական գների ինդեքսը հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 3,2%-ով։ Օգոստոսին այն հուլիսի համեմատ աճել է 0,2%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 3,6%-ով։ Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը բարձրացել է 2,8%-ով, սակայն օգոստոսին նվազել է 0,6%-ով՝ հուլիսի համեմատ, մնալով 5,1%-ով բարձր անցած տարվա նույն ցուցանիշից։ Հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել, ինչի հետևանքով տնտեսության ամբողջական պատկերի գնահատումը որոշ չափով սահմանափակված է։ Ընդհանուր առմամբ, տվյալները վկայում են Հայաստանի տնտեսության աճի շարունակության մասին, սակայն դրա կառուցվածքը մնում է ոչ միանշանակ։ Աճին հիմնականում նպաստում են շինարարությունը, ծառայությունները և առևտուրը, մինչդեռ արդյունաբերությունը՝ որպես համակարգաստեղծ ճյուղ, շարունակում է անկում արձանագրել։ Սա ցույց է տալիս կառուցվածքային հակասությունների առկայությունը և ընդգծում է հիմնական ոլորտների նպատակային աջակցության անհրաժեշտությունը․ առանց դրա տնտեսական աճի կայունությունը կարող է մնալ խոցելի։

Armenia’s Economy: Growth Amid Structural Contradictions

Armenia’s economy continued to grow in the first eight months of 2025, although its structure reflects mixed and sometimes contradictory trends. According to data from the Statistical Committee, overall economic activity in January–August increased by 7.1% compared to the same period last year. In August, activity grew by 5.4% compared to July and by 7.5% year-on-year.

The construction sector remains the main driver of growth, expanding by 20.4% over the first eight months and reaching 374.85 billion drams. In August alone, construction volumes increased by 19.4% month-on-month and by 21.1% compared to August 2024.

The services sector also shows steady growth: over eight months it expanded by 10.2%, reaching a total volume of 2.596 trillion drams. In August, services grew by 3.8% compared to the previous month and by 6.7% year-on-year.

Trade turnover grew more moderately, rising by 3.9% in January–August to 4.14 trillion drams. In August, the growth was 1.2% compared to July and 1.7% compared to the same month last year.

Against this backdrop, industry, a key pillar of the economy, shows an opposite trend. Industrial output in January–August amounted to 1.77 trillion drams, which is 7.8% lower than in the same period of 2024. The sector showed some short-term improvement in August — up 10.7% compared to July and 5.8% year-on-year — but this has not been enough to offset the overall decline.

The energy sector, closely linked to industrial production, is demonstrating more positive dynamics. Electricity generation in the first eight months increased by 3.6%, reaching 5.95 billion kWh. In August, output rose by 10.6% month-on-month and by 13% compared to the previous year.

Inflation remains within moderate limits. The consumer price index for January–August rose by 3.2% compared to the previous year. In August, it increased by 0.2% from the previous month and by 3.6% year-on-year. The industrial producer price index rose by 2.8%, but declined by 0.6% in August compared to July, remaining 5.1% higher than a year earlier.

The Statistical Committee did not provide data on gross agricultural output or average nominal wages for the reporting period, which limits the ability to fully assess the economic picture.

Overall, the data indicates continued economic growth in Armenia, but the structure of this growth remains unstable. The main drivers are construction, services, and trade, while industry — traditionally a system-forming sector — is in decline. This points to persistent structural contradictions and underscores the need for targeted policies to support core sectors, without which the sustainability of growth could be at risk.

Scroll to Top