Ներկայիս իրավիճակում Ռուսաստանը չի սատարում գործող իշխանություններին,սակայն չի տեսնում նաև այնպիսի ընդդիմադիր ուժ, որը կարող է դառնալ իր համար ընդունելի,
և, ամենակարևորը՝ կանխատեսելի գործընկեր։ Նման կարծիքի է ՊԵԿ նախկին նախագահ ԴավիթԱնանյանը:
Անդրադառնալով 2021 թվականի ընտրություններին՝ Անանյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանիև ՔՊ վերարտադրությունը մասամբ հնարավոր դարձավ արտաքին որոշ կենտրոնների աջակցության
շնորհիվ։ Նրա խոսքով, այդ ուժերը որոշակի կոնսենսուսի էին եկել՝ համարելով, որ նախընտրելիէ աջակցել գործող իշխանությանը, որը հետագայում կյանքի կկոչի ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Օրինակ, Ռուսաստանն իր հետաքրքրություններն ուներ՝ կապված2020 թվականի նոյեմբերի հայտարարության հետ, որպեսզի այն որևէ կերպ չվերանայվի։ Այդ պատճառով հնարավոր իշխանափոխությունն առանց արտաքին ազդակների դժվար էր պատկերացնել,մանավանդ երբ այդ հայտարարության 9-րդ կետը Փաշինյանը մինչ օրս չի կատարել», – նշել է Անանյանը։
Նրա խոսքով, այսօր արտաքին ուժերի նման աջակցություն չկա, որովհետևներկա իշխանությունները միջազգային տարբեր բևեռների համար կանխատեսելի չեն։
«Այդ բևեռները կարող են հետաքրքրվել այլ քաղաքական ուժերով, եթե նրանք լինեն ավելի հասկանալի ու կանխատեսելի»,– ընդգծում է նա։ Անանյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչու չկա աջակցություն ընդդիմադիրներին, որոնք իրենց խոսքում ընդգծում են Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցլինելը, քննադատում են Փաշինյանի քաղաքականությունը և խոստանում վերականգնել բարիդրացիական հարաբերությունները ՌԴ հետ։
«2021-ին Ռուսաստանը աջակցում էր գործող իշխանությանը, քանի որընդհանուր առմամբ սովորաբար համագործակցում է գործող իշխանությունների հետ, այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կանխատեսելի կամ կառավարելի են։ Բայց եթե իշխանություններըդադարում են լինել այդպիսին, Մոսկվան սկսում է դրանցից հեռու մնալ», – ասում է նա։ Անանյանի գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակում Ռուսաստանը չի սատարում
գործող իշխանություններին, սակայն չի տեսնում նաև այնպիսի ընդդիմադիր ուժ, որը կարողէ դառնալ իր համար ընդունելի, և, ամենակարևորը՝ կանխատեսելի գործընկեր։
«Ռուսաստանը հեղափոխական իշխանափոխությունների կողմնակից չէ։ Հեղափոխությունները վտանգ են ներկայացնում իրենց համար», – նշում նա։

