Այցը Թուրքիա և կապիտուլյացիայի ուղին

Իրանի և Իսրայելի միջև պատերազմի, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ճնշման ուժգնացման, ինչպես նաև Մոսկվայի հետ հարաբերությունների վերջնական սառեցման ֆոնին Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայտնվել է ճգնաժամային կետում։ Իրադարձությունների կենտրոնում է Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։ Սակայն դիվանագիտական այս ժեստի հետևում ռազմավարություն չէ, այլ միակողմանի զիջումների մարտավարություն, համակարգային մոտեցման,
ինչպես նաև երկարաժամկետ ռիսկերի հստակ ընկալման բացակայություն։ Փաշինյանը, ըստ էության,հայտնվել է ցուգցվանգի մեջ, որտեղ յուրաքանչյուր նոր քայլ միայն խորացնում է երկրի
խոցելիությունը։

Ամեն օր Հայաստանը դառնում է աշխարհագրորեն և քաղաքականապես էլավելի մեկուսացված ։ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրումը և ԱՄՆ-ի ու արաբական երկրների հնարավոր ներգրավումը տարածաշրջանային այս խոշոր հակամարտության մեջ կարողեն հանգեցնել հայ-իրանական սահմանի փաստացի փակմանը։ Հայաստանի համար սա նշանակում է ոչ միայն արտաքին տնտեսական գործընկերներից մեկի, այլ նաև ռազմավարական խորության կորուստ։

Մնում է միայն մեկ ճանապարհ՝ Վրաստանի միջոցով, որը կդառնա Հայաստանի համար կյանքի ճանապարհ։ Սակայն այստեղ ևս հաշվարկները խիստ անորոշ են։ Անկարան,իսկ այժմ նաև Մոսկվան կարող են ճնշում գործադրել Թբիլիսիի վրա՝ ապահովելով առնվազն հայկական ապրանքների տարանցման խոչընդոտներ՝ լինի դա պաշտոնական սահմանափակումներով, թե ոչ պաշտոնական մեխանիզմներով։ Այսպիսով, Հայաստանը կարող է հայտնվել տրանսպորտային լիակատար կախվածության և արգելափակման իրավիճակում՝ առանց մանևրելու հնարավորության։Ավելին, նման սցենարում Վրաստանն ինքը կստանա Երևանի վրա ճնշման լրացուցիչ լծակ՝ պարտադրելով իր պայմանները, մինչդեռ Հայաստանը կհայտնվի մշտական խնդրողի դերում։

Այսօր Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, ձգտում է ստորագրելհամաձայնագրերի որոշակի շրջանակային տարբերակ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ։ Սակայն ներկայիս իրավիճակից ելնելով՝ կարելի է միայն ենթադրել ինչ գին դա կպահանջի Հայաստանից։

Ի՞նչ զիջումների կարող է գնալ Փաշինյանը՝ բացի Բաքվի և Անկարայի կողմից արդեն իսկ հնչեցված պահանջներից՝ Սահմանադրության փոփոխություն, պառազմականացում,Սյունիքով էքստրատերիտորիալ միջանցքի քողարկված տրամադրում և Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի քննարկում։

Հավանական սցենարներից են՝ համաձայնությունը Մեծամորի ատոմակայանիփակմանը՝ էկոլոգիական հնարածին ռիսկերի պատրվակով, ինչը մեծ հարված կհասցնի երկրի էներգետիկ անվտանգությանը։ Բացառված չէ, որ որպես այլընտրանք Հայաստանին կմատուցվի Թուրքիայի էներգետիկ հզորությունները։ Հնարավոր է նաև տնտեսության ռազմավարական ոլորտների բացումը թուրքական կապիտալի համար, ներառյալ Հայաստանի էլեկտրացանցերի կամ այլ կարևոր Ենթակառուցվածքային օբյեկտների կառավարման փոխանցումը։

Պարզ ասած, Հայաստանը մոտեցել է վտանգավոր սահմանագծին, երբ «խաղաղության» և «բաց սահմանների» կարգախոսների ներքո Փաշինյանի կառավարությունը փաստացի ընթանում է միակողմանի զիջումների և Հայաստանի Թուրքիայից մեծ կախվածության վտանգավոր ուղով։

Scroll to Top