ՔՊ-ի բացարձակ մեծամասնության շանսերը յուրաքանչյուր հարցումով կրճատվում են

ՔՊ-ի բացարձակ մեծամասնություն ստանալու շանսերը կրճատվում են

GALLUP Armenia-ի ներկայացրած նոր հարցման համաձայն՝ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ապա ընտրողների 28.8 տոկոսը կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 14.9 տոկոսով, իսկ երրորդում՝ «Հայաստան» դաշինքը՝ 12.1 տոկոսով։

Հարցման տվյալներով խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն ևս 2 ուժՒ Այսպես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 8.7 տոկոսը, իսկ «Միասնության թևեր» կուսակցության օգտին՝ 5.8 տոկոսը։ Կան ուժեր, որոնք այս պահի դրությամբ չեն հաղթահարել անցողիկ շեմը, բայց շատ մոտ են դրան։ Դրանց թվում է «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, որին պարտաստ են քվեարկեկ հարցվոծների է 3.4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 2.9 տոկոս, «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»՝ 2.8 տոկոս, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն-ը՝ 2.7 տոկոս։

1.9 տոկոսը նշել է, որ կքվեարկի «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության օգտին, իսկ մյուս քաղաքական ուժերի ցուցանիշները չեն գերազանցել 1 տոկոսը։ Հարցվածների 8.6 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 3.4 տոկոսը դժվարացել է ընտրություն կատարել, 0,9 տոկոսը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը։

Միևնույն ժամանակ, հարցվածների 54.7 տոկոսը հայտնել է, որ չի ծանոթացել որևէ կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագրին։ Ծրագրերին ծանոթացածների շրջանում առաջին տեղում կրկին ՔՊ-ն է՝ 31.1 տոկոսով, երկրորդում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 21.7 տոկոսով, իսկ երրորդում՝ ԲՀԿ-ն՝ 13.4 տոկոսով։

Հարցման համաձայն՝ քաղաքացիների մեծ մասը՝ 87.4 տոկոսը,  չի մասնակցել քաղաքական ուժերի կազմակերպած հանդիպումներին։ 8.4 տոկոսը մասնակցել է ՔՊ-ի հանդիպումներին, 2.6 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, 1.8 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, իսկ 1.6 տոկոսը՝ ԲՀԿ-ի միջոցառումներին։

Հարցման մեկ այլ կարևոր արդյունքով՝ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը շարունակում է աճել։ Եթե ապրիլի սկզբին ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել հարցվածների 51.9 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 59.3 տոկոսի։ Եվս 14 տոկոսը նշել է, որ «ավելի շուտ կմասնակցի» ընտրություններին։

Հարցվածներին նաև հարց է տրվել՝ արդյոք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդար։ 28.1 տոկոսը պատասխանել է, որ ընտրությունները «միանշանակ արդար» կլինեն, 23.8 տոկոսը՝ «ավելի շուտ արդար», 19.1 տոկոսը կարծում է, որ դրանք «ավելի շուտ կեղծիքներով» կանցնեն, իսկ 17 տոկոսը վստահ է, որ ընտրությունները «միանշանակ կեղծիքներով» կլինեն։

Բացի այդ, հարցվածների ավելի քան կեսը պատրաստակամություն է հայտնել փողոցային պայքարի մասնակցել, եթե ընտրությունները, իրենց գնահատմամբ, անարդար անցկացվեն։ 40.5 տոկոսը նշել է, որ «միանշանակ» պատրաստ է դուրս գալ պայքարի, ևս 10.8 տոկոսը՝ «ավելի շուտ պատրաստ է»։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top