ԵՄ-ն չպետք է լռի. քրդերի մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պետք է հարգվեն

ԵՄ-ն չպետք է լռի. քրդերի իրավունքներն ու ժողովրդավարությունը պետք է հարգվի

Վերջին ամիսներին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավար շրջանը (Ռոջավա) ենթարկվել է Սիրիայի նոր ղեկավարության ինտենսիվ հարձակումների՝ չնայած հրադադարի մասին պնդումներին: Քրդերը, որոնք վճռորոշ ներդրում են ունեցել ISIS-ի դեմ պայքարում, այժմ կանգնած են  ինքնավարությունն ու իրավունքները կորցնելու վտանգի առաջ: Իրավիճակը VECTORS-ին տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանել է Եվրախորհրդարանի անդամ Լեոլուկա Օռլանդոն:

Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ուղերձ պետք է հղի Եվրամիությունը Սիրիայում քրդերի առջև ծառացած ճգնաժամի հետ կապված:

Վերջին 30 տարիների ընթացքում ես պաշտպանել եմ քուրդ ժողովրդի իրավունքները: Ես կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է պատասխանատվություն կրի քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվող գործողությունների համար՝ ոչ միայն Սիրիայում, այլև Թուրքիայում և Իրաքում: Ասօր Սիրիայի նոր ռեժիմը մի կողմից պնդում է, որ երաշխավորում է ժողովրդավարությունը, հանդուրժողականությունը և հարգում մարդու իրավունքները, բայց մյուս կողմից՝  ռմբակոծում է քրդական ինքնավար շրջանը:

Քուրդ ժողովրդը ուշագրավ և դրական օրինակ ցույց տվեց․  պայքարեց է ISIS-ի դեմ և շատ բարձր գին վճարեց իր ազատությունն ու իրավունքները պաշտպանելու համար: Եվ հիմա, կարծես, նրանք ստիպված են հրաժարվել իրենց ինքնավարությունից՝ սիրիական ռեժիմի հարձակումներին դիմանալու համար։

Կարծում եք՝ Եվրամիությունը կարո՞ղ է ճնշում գործադրել Թուրքիայի և սիրիական ռեժիմի վրա՝ ճգնաժամը լուծելու համար։

Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ Եվրամիությունը կոչ անի և՛ Թուրքիային, և՛ Միացյալ Նահանգներին, որոնք կարևոր դեր են խաղում սիրիական նոր ռեժիմին աջակցելու գործում։ ԵՄ-ն պետք է հստակ կոչ անի Միացյալ Նահանգներին և Թուրքիային՝ կանգ առնել։ Բացատրել, որ սիրիական ռեժիմի պնդումներն առ այն, որ հաստատվել է հրադադար է, պարզապես սուտ են։

Սա հրադադար չէ։ Իրականում խոսքը գնում է Սիրիայում քրդական շրջանի ինքնավարությունը  ոչնչացնելու մասին։ Ո՞վ է կայացրել այս որոշումը։ Եվ ինչո՞ւ։ Կարծում եմ՝ չափազանց կարևոր է բարձրացնել այս հարցերը։

Որքան հնարավոր է շատ եվրոխորհրդականներ պետք է խոսեն՝ կոչ անելով  Եվրամիությանը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Կայա Կալլասին չլռել։ Թող իրենց ձայնը լսելի լինի։ Հստակ ասեք, որ անհնար է վայելել  Եվրամիության հարգանքը, եթե չի հարգվում քուրդ ժողովրդի իրավունքներն ու ժողովրդավարությունը։

Իրատեսական համարում եք քրդերին Սիրիային ինտեգրելու գաղափարը։

Մենք իրական խնդիր ունենք։ Հիմնական խնդիրն այն է, որ Եվրամիությունը չունի ընդհանուր արտաքին քաղաքականություն։ Յուրաքանչյուր անդամ պետություն գործում է այնպես, ինչպես ցանկանում է, շատերը գտնվում են Թրամփի կամ Էրդողանի առաջ քաշած «սուվերենիզմի» ազդեցության տակ։ 

Կարծում եմ, որ սուվերենիզմի այս գլոբալ միտումը մարդու իրավունքների թշնամին է։ Դա բացասական փորձառություն է։ Նայեք Թրամփին, Պուտինին, Սի Ցզինպինին՝ սուվերենիզմը ուղիղ հակադրվում է Եվրամիության ոգուն և արժեքներին։ Հուսով եմ, պնդում եմ, խնդրում եմ, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պարզապես չմոռանա մեր ոգու մասին՝ ժողովրդավարության, ազատության ոգու մասին։

Scroll to Top