Իրավական հակասություններ նախընտրական ծրագրում․ ՔՊ-ն իրավունք չունի մասնակցելու ընտրություններին

Իրավական հակասություններ նախընտրական ծրագրում․ ՔՊ-ն իրավունք չունի մասնակցելու ընտրություններին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի մի շարք դրույթներ hակասում են ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, այնպես էլ ՀՀ միջազգային իրավական պարտավորություններին։ Այս մասին նշել է իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։
Վերադարձի իրավունքը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք

Իշխանյանի գնահատմամբ՝ իշխող ուժի մոտեցումները, որոնք վերաբերում են արցախահայության վերադարձի հարցին, չեն համընկնում միջազգային իրավունքի շրջանակներում ամրագրված սկզբունքների հետ։ Նա հիշեցնում է, որ Հայաստանը հանդիսանում է փախստականների իրավունքները կարգավորող միջազգային կոնվենցիաների մասնակից, որոնցով ամրագրված է տեղահանված անձանց՝ իրենց բնակության վայր վերադառնալու և սեփականության իրավունքի վերականգնման իրավունքը։

Նրա խոսքով՝ այս իրավունքը համարվում է հիմնարար և չի կարող սահմանափակվել քաղաքական նպատակահարմարությամբ։ Հետևաբար, ցանկացած մոտեցում, որը փաստացի հրաժարվում է այդ իրավունքի պաշտպանությունից, կարող է դիտարկվել որպես միջազգային պարտավորությունների խախտում։

Կրոնական կազմակերպությունների հարցը և սահմանադրական կարգավորումները

Իշխանյանը անդրադառնում է նաև ծրագրում ներառված՝ Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթներին՝ մասնավորապեսեկեղեցու բարեփոխուման մասին ձևակերպումներին։ Նրա կարծիքով՝ այս մոտեցումները կարող են առաջացնել իրավական խնդիրներ՝ հաշվի առնելով, որ եկեղեցու կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ և առանձին օրենքներով, որոնց համաձայն գործադիր իշխանության միջամտությունը եկեղեցու ներքին գարծերին արգելված է։

Նա ընդգծում է, որ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և պետություն-եկեղեցի հարաբերությունների կարգավորումը ենթակա են հստակ սահմանադրական սահմանափակումների, և ցանկացած քաղաքական նախաձեռնություն պետք է տեղավորվի այդ շրջանակում՝ բացառելով իրավական անորոշությունները։

Սահմանադրականության հարցը՝ որպես ընտրական գործընթացի նախապայման

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ եթե քաղաքական ուժի ծրագրում առկա են դրույթներ, որոնք հակասում են Սահմանադրությանը կամ միջազգային իրավական նորմերին, ապա առաջանում է դրա ընտրական գործընթացին մասնակցության իրավաչափության հարցը։

Նա պնդում է, որ պետական իշխանության հավակնող ցանկացած ուժ պարտավոր է գործել սահմանադրականության և իրավունքի գերակայության սկզբունքների շրջանակում։ Ըստ Իշխանյանի՝ այս սկզբունքների խախտումը կարող է հիմք հանդիսանալ քննարկելու՝ արդյոք տվյալ քաղաքական ուժը իրավունք ունի գրանցվի ընտրություններին մասնակցելու համար։

Ընտրական միջավայրի և իրավական երաշխիքների կարևորությունը

Իշխանյանը նաև ուշադրություն է հրավիրում ընտրական գործընթացների որակի վրա՝ նշելով, որ ազատ և արդար ընտրությունների համար անհրաժեշտ է ոչ միայն իրավական համապատասխանություն, այլև վստահության միջավայր։

Նրա խոսքով՝ իրավական խախտումների և հանրային ճնշումները, որոնց ականատեսնենք մենք այսօր,  ազդում են ընտրական գործընթացի ընկալման վրա՝ նվազեցնելով քաղաքացիների վստահությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ և սերմանելով վախի մթնոլորտ։

Այս համատեքստում, ընդգծում է նա, ընտրությունների լեգիտիմությունը արդեն իսկ հարցականի տակ են։

Scroll to Top