Վաշինգտոնում , ամենայն հավանականությամբ, կնախաստորագրվի «խաղաղության պայմանագիր»

Խաղաղության պայմանագրի նախաստորագրման շուրջ էյֆորիան Փաշինյանի ճակատագրական սխալն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով ոչ միայն չի կարողանում ապահովել խաղաղություն, այլև, ընդհակառակը, զրկում է մեզ այդ խաղաղությանը հասնելու բոլոր հեռանկարներից։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ես դրական եմ գնահատում Վաշինգտոնում սկսված գործընթացները միջնորդի ներկայության առումով, քանի որ առանց միջնորդների բանակցությունները միայն վնաս են հասցրել։ Ես կարծում եմ, որ ստեղծվել է հնարավորության պատուհան Հայաստանի քաղաքական, տնտեսական և պաշտպանական վերականգնման և ամրացման համար, ինչպես նաև ստեղծելու պայմաններ Ադրբեջանից եկող սպառնալիքը չեզոքացնելու համար», — ասել է նա։

Սակայն, շարունակել է նա, Նիկոլ Փաշինյանն այս հնարավորությունների պատուհանն օգտագործում է Հայաստանի դեմ՝ հարձակվելով եկեղեցու և Սահմանադրության վրա, նսեմացնելով ազգային արժեքները։

Փորձագետը ցավով նշեց, որ Հայաստանի ներկայիս կառավարության քաղաքականության պատճառով Ադրբեջանի նախագահ Ալիևը խորամանկորեն «վաճառում է Հայաստանի դեմ չհարձակվելը արտաքին խաղացողներին»։ Ալիևը պահանջում է 907-րդ բանաձևի չեղարկում, Մինսկի խմբի լուծարում, և այս ամենը պարզապես Հայաստանի վրա չհարձակվելու համար, բայց, ցավոք, արտաքին խաղացողներից ոչ մեկի մոտ հարց չի առաջանում. այդ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը հարձակվի, ի՞նչ պատճառ ունի ագրեսիայի համար։

«Նա նախապայմաններ է դնում, ապահովում դրանց իրագործումը, բայց նույնիսկ խաղաղություն չի ստորագրում, այլ միայն նախաստորագրում է խաղաղության համաձայնագիրը։ Ես կարծում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման շուրջ Փաշինյանի կողմից ստեղծված էյֆորիան ճակատագրական սխալ էր նույնիսկ ներքին քարոզչության համատեքստում, քանի որ ապագայում, խելացի խաղացողների դեպքում, այս քարոզչությունը կարող է ուղղվել հենց նրա դեմ», — ասաց Հայրապետյանը։

Այն փաստը, որ հայկական կողմը վերադարձավ Վաշինգտոնից՝ առանց լուծելու հայ ռազմագերիների վերադարձի հարցը, Երևանի ամենամեծ ձախողումն է։

«Այս հարցը շատ երկար ժամանակ «եփվում» էր Սպիտակ տան կուլիսներում։ Նախագահական վարչակազմի բազմաթիճան ներկայացուցիչներ բարձրացրել են այս հարցը, Թրամփը ինքն է բարձրացրել այս հարցը։ Ինչպե՞ս կարելի էր նման պայմաններում չապահովել նրանց վերադարձը», — ասաց նա։

Հայրապետյանը նշեց, որ Փաշինյանը չկարողացավ օգտվել իրավիճակից, հանդիպման մասնակիցների շահերից և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների դինամիկայից՝ Հայաստանի շահերը առաջ մղելու համար։

Փաշինյանը միայն դատարկ տեղը էյֆորիա ստեղծեց՝ թույլ տալով Բաքվին ապահովել գործընթացի շարունակականությունը, ինչը Բաքվի գլխավոր նպատակն է, քանի որ գործընթացի շարունակականությունը ապահովում է նոր միակողմանի զիջումներ Երևանից։

Scroll to Top