Զենքի գնման արգելքները․ Փաշինյանի կիսաճշմարտություններն ու իրականությունը Պետական համակարգի 7000-ից ավելի աշխատակիցների մասնակցությամբ կառավարությունում կայացած համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ մեկ ժամ տևած ելույթը պարունակում էր մի շարք քաջ ծանոթ շեշտադրումներ, սակայն մի քանի դրույթներ արժանի էին առանձնահատուկ վերլուծության։ Դրանցից հիմնականը վերաբերում էր սպառազինության ձեռք բերման գործընթացներին և այն քաղաքական ենթատեքստին, որը վարչապետը պատկերացնում է այս ոլորտում։ Որքանո՞վ են համապատասխանում իրականությանը վարչապետի պնդումները վերլուծեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Փաշինյանը խոսում է կիսաճշմարտությունների լեզվով «Ինչպես միշտ վարչապետ Փաշինյանը խոսում է կիսաճշմարտությունների լեզվով», - ասաց նա։ և սա հասկանալու համար ես առաջարկում եմ այս հայտարարությունը երկու մասի բաժանել: Վարչապետի առաջին պնդումն այն է, որ ՀՀ-ին սպառազինություն չէին վաճառում, որովհետև կար մտավախություն, որ դա Հայաստանը դրանք կօգտագործի իր տարածքից դուրս, այսինքն Լեռնային Ղարաբաղում: Սակայն, ըստ քաղաքագետի, եթե խնդիրը միայն «տարածքից դուրս օգտագործելը» լիներ, ապա նույն սահմանափակումները չէին կիրառվի Ադրբեջանի նկատմամբ։ Իրականում էմբարգոն կապված էր հենց հակամարտության գոյության, ոչ թե դրա աշխարհագրության հետ։ Բացի այդ, Միացյալ Նահանգները, օրինակ, 907-րդ չփոփոխվող հոդվածի շրջանակում սահմանափակումներ էր կիրառել հենց Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինիս գործողությունների պատճառով, հավելեց Գրիգորյանը։ Այսպիսով՝ Հայաստանը, թեև սահմանափակումներով, բայց կարողացել է ոչ ռուսական սպառազինություն ձեռք բերել։ Դրա օրինակներից են 2018–19 թթ․ իրականացված առաջին գնումները Հնդկաստանից, որոնց մասին հնդկական կողմը բաց տեքստով հաղորդում էր դեռ այն ժամանակ, նշում է փորձագետը։ Իսկ սպառազինության վերջին ձեռքբերումները, ըստ նրա, պայմանավորված են ոչ թե Ղարաբաղի հարցի «փակմամբ», այլ Ռուսաստանի՝ մատակարարումների վերաբերյալ չկատարված պարտավորություններով։ 2022-ից հետո, երբ Երևանը հասկացավ, որ Մոսկվայի կողմից անվտանգության երաշխիքները եւ սպառազինության մատակարարումները այլևս չեն գործում, սկսվեց դիվերսիֆիկացիայի արագացված փուլի իրականացումը, բացատրեց Գրիգորյանը։ Ֆրանսիական զենք՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների լույսի տակ Փաշինյանի ակնարկը, թե «Ղարաբաղի թեմայի փակվելուց» հետո սահմանափակումները վերացել են, իրականում ավելի շատ առնչվում է Հայաստանի փոխհարաբերություններին Ռուսաստանի հետ։ Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանին ժամանակակից համակարգեր վաճառելու, դիտարկվում է Երևան-Մոսկվա հարաբերությունների որոշակի սառեցման համատեքստում։ Արևմուտքի իրական մտահոգությունը եղել է ոչ թե այն, որ Հայաստանը կարող է զենք օգտագործել «տարածքից դուրս», այլ այն, որ տեխնոլոգիաները կարող են հասու դառնալ Ռուսաստանին, պնդում է Գրիգորյանը։ Բացի դրանից, սահմանափակումները երբեք ամբողջական չեն եղել. օրինակ, մինչ 2020 թ․ պատերազմը Ֆրանսիան Ադրբեջանին փոխանցում էր որոշակի արբանյակային տեխնոլոգիաներ, ասաց նա։ Փորձագետը ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Ադրբեջանը կարողացավ մարտական տեխնիկայի այլընտրանքային շուկաներ գտնել՝ Իսրայել, Թուրքիա, եվրոպական մի շարք արտադրողներ։ Հայաստանը նույնպես նման հնարավորություն ունեցել է, և այս գործընթացի առաջխաղացման հարցում Հայաստանի խնդիրը ոչ թե Ղարաբաղն էր, այլ քաղաքական կամքի, ռազմավարության և աշխատող համակարգի բացակայությունը։ Արդյունքում՝ մինչ Ադրբեջանը գնում էր ամենաժամանակակից զինատեսակները, Հայաստանին հիմնականում մատակարարվում էր հնացած ռուսական սպառազինություն։ «Լեգիտիմության» շուրջ ելույթը հակասում է իրականությանը Վարչապետը կրկին շեշտում էր «լեգիտիմության», «միջազգային իրավական շրջանակի» և «միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս չգործելու» թեման։ Սակայն այս շեշտադրումը համահունչ չէ ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացներին, ընդգծեց Գրիգորյանը։ «Միացյալ Նահանգների 28 կետանոց պլանի և Եվրոպական միության նախաձեռնությունների շրջանակում քննարկվում է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը՝ փաստացի ճանաչելով Ռուսաստանի վերահսկողությունը առնվազն արդեն գրավված տարածքների վրա։ Ավելին՝ Արևմուտքը պահանջում է, որ Ուկրաինան նույնիսկ չփորձի ռազմական ճանապարհով վերադարձնել այդ տարածքները։ Այս իրականության ֆոնին Փաշինյանի հայտարարությունը՝ թե «լեգիտիմությունը մեր անվտանգության հիմնական պայմանն է» չափազանց անլուրջ է», - նշեց նա։ Աշխարհը գնում է կոշտ անվտանգության դարաշրջանի ուղղությունով, որտեղ ռազմական և տեխնոլոգիական ինքնաբավությունն է որոշիչը, ոչ թե հայտարարությունների «լեգիտիմությունը»։

Arms Purchase Bans: Pashinyan’s Half-Truths and the Real Picture

During a government conference with state employees, Prime Minister Nikol Pashinyan delivered a speech lasting about an hour. Many points sounded familiar, yet several statements require separate analysis. The main issue concerns Armenia’s arms procurement and the political context described by the Prime Minister. Political analyst Tigran Grigoryan evaluated how accurate Pashinyan’s claims are.

Pashinyan speaks in half-truths

According to Grigoryan, Pashinyan once again uses “the language of half-truths.” To understand this, his statement should be split into two parts.

Pashinyan’s first claim: Armenia could not buy weapons because suppliers feared Armenia would use them “outside its territory,” meaning in Nagorno-Karabakh. Grigoryan argues that if this were the only reason, identical restrictions would have applied to Azerbaijan. In reality, the embargo was linked to the existence of the conflict itself, not its geography.

The U.S. 907th amendment proves this further — it imposed limits specifically on Azerbaijan due to its actions.

Despite restrictions, Armenia did purchase non-Russian weapons. Examples include the first Indian imports in 2018–2019, openly reported by the Indian side.

Recent acquisitions, Grigoryan says, are not the result of “closing the Karabakh issue,” but Russia’s failure to fulfill its supply obligations. After 2022, when Yerevan realized Russian guarantees no longer function, Armenia started a rapid diversification process.


French weapons and cooling relations with Russia

Pashinyan’s claim that restrictions were lifted after the Karabakh issue was resolved is misleading. According to Grigoryan, it reflects Armenia’s cooling relationship with Russia. France’s readiness to supply modern systems is viewed in this geopolitical context.

Western concerns were never about Armenia using the weapons “outside its borders.” The real concern was that sensitive technologies could reach Russia.

Restrictions were also never absolute. For example, before the 2020 war, France supplied certain satellite technologies to Azerbaijan.


Azerbaijan diversified. Armenia could have — but didn’t

Azerbaijan successfully diversified its military suppliers — Israel, Turkey, and several European producers. Armenia also had this option, but lacked political will, strategy, and an effective procurement system.

As a result, while Azerbaijan bought cutting-edge systems, Armenia received mostly outdated Russian equipment.


The “legitimacy” argument contradicts global trends

Pashinyan again emphasized “legitimacy,” “international legal framework,” and avoiding action outside “internationally recognized borders.” But this position, Grigoryan notes, does not match current geopolitical realities.

In the U.S. 28-point plan and EU initiatives, the proposed settlement of the Ukraine conflict effectively recognizes Russian control over at least part of the occupied territories. Moreover, the West urges Ukraine not to attempt military retaking of these regions.

In this context, Pashinyan’s statement that “legitimacy is the key to our security” appears unrealistic. The world is entering an era defined by military capability and technological autonomy, not declarative legitimacy

Scroll to Top