Գործող իշխանությանը աջակցելը հավասարազոր է ավտորիտարիզմին աջակցելուն

Քաղաքական ուժերը փորձում են «ցեմենտել» իրենց ընտրազանգվածը

Ներկայիս քաղաքական փուլում գրեթե բոլոր քաղաքական ուժերը հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են ոչ թե նոր ընտրազանգվածներ ներգրավելու, այլ արդեն գոյություն ունեցող ընտրազանգվածը պահպանելու վրա։ Այդ մասին նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ 

Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունները փորձել են աշխատել որոշ նոր թիրախային խմբերի հետ, օրինակ՝ երիտասարդների հետ, սակայն այդ փորձերը արդյունք չեն տվել, և որոշվել է ավելի շատ ջանք թափել սեփական ընտրազանգվածը «ցեմենտելու» ուղղությամբ։  Այս համատեքստում նա հիշատակեց թոշակների բարձրացման նախաձեռնությունը՝ նշելով, որ իշխանությունները դառ մեկ ամիս առաջ բացառում էիր նման քայլը, սակայն,  հասկանալով, որ կարւղ են կորցնել իրենց ամենահավատարիմ ընտրազանգվածը, փախեցին իրենց դիրքորոշումը։

Խոսելով՝ իշխանության քաղաքական դաշնակիցներից, Քոչարյանը ընդգծեց, որ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը փորձում է դիրքավորվել որպես ընդդիմադիր ուժ՝ հաշվի առնելով այն փաստը, որ հասարակության մի մասը հիասթափվել է գործող իշխանություններից։ Սակայն, նրա կարծիքով, իրականում այդ ուժը ընդդիմադիր դաշտի մաս չէ։ Նրա գնահատմամբ՝ այդ քաղաքական ուժը փաստացի հանդես է գալիս որպես Նիկոլ Փաշինյանի քաղաքական «սպոյլեր»։

Քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ այդ կուսակցության նման դերակատարությունը, իր կարծիքով, արդեն իսկ երևացել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Նա նշում է, որ այդ ժամանակ նույնպես ակնհայտ էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը վերջում աջակցելու է գործող իշխանությանը։

Քոչարյանի կարծիքով՝ չկողմնորոշված ընտրողների զգալի մասը կարող է իր ընտրությունը կատարել հենց նոր ձևավորվող քաղաքական ուժերի միջև։ Նա նշում է երկու նախաձեռնություն, որոնք արդեն իսկ հայտարարել են իրենց քաղաքական ակտիվության մասին։

Խոսքը վերաբերում է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» շարժմանը և Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնությանը։ Քոչարյանը կարծում է, որ առաջիկայում չկողմնորոշված ընտրողների մի մասը կարող է կողմնորոշվել հենց այս ուժերի միջև։

Քոչարյանի դիտարկմամբ՝ վերջին շրջանում հատկապես ակտիվ է Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական նախաձեռնությունը։ Նա նշում է, որ «Ուժեղ Հայաստան» շարժումը ներկայում ամենաերևացողն է թե մեդիա ակտիվությամբ, թե մարզերում կազմակերպվող հանդիպումներով և ասուլիսներով։

Միևնույն ժամանակ քաղտեխնոլոգը նշում է, որ չի ցանկանում այս փուլում առանձնացնել միայն մեկ ուժ, քանի որ արտախորհրդարանական դաշտում կան նաև այլ նախաձեռնություններ, որոնք կարող են ակտիվանալ։

Նա ընդգծում է, որ խորհրդարանական ուժերը բնականաբար ունեն որոշակի առավելություն՝ իրենց կարգավիճակից բխող։ Նրանք ունեն քաղաքական ամբիոն, կուսակցական կառույցներ և պատգամավորներ, ինչը նրանց տալիս է լրացուցիչ հնարավորություններ հանրային դաշտում ներկայանալու համար։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top