ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը համոզված է, որ Թուրքիան տարածաշրջանում գործում է կայսերապաշտական տրամաբանությամբ։
Խոսելով երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացումը, անարգել մուտքի ընթացքի բացակայությունը Աղաջանյանը նշում է, որ Էրդողանը իրեն վերագրում է կայսերական հավակնություններ և հաշվի առնելով, թե ում հետ ունի գործ, նա երբեք չի պատրաստվում անել «նվերներ»՝ հանուն դրական զարգացումների։ «Փակ սահմանը նրանց համար արդարացի պատրվակ է՝ խուսափելու Իրանի դեմ ռազմական գործողություններին մասնակցությունից», — շարունակում է դեսպանը։ Նա պնդում է, որ Թուրքիան և Ադրբեջանը կմիանան այդ գործողություններին միայն այն դեպքում, երբ ռազմաքաղաքական իրադրությունը լիովին բարենպաստ լինի և հաղթանակը երաշխավորված։
Նրա գնահատմամբ, այս տրամաբանությամբ էր պայմանավորված նաև Ալիևի վարքագիծը 2022թ. հոկտեմբերին՝ Պրահայում Արցախը «ստանալուց» հետո. վերջինս շրջվեց դեպի ռուս-իրանական հարթակ՝ խուսափելով արևմտյան պարտավորություններից։
Աղաջանյանը հիշեցնում է, որ Արցախի հայաթափումից հետո՝ 2023թ. աշնանը, Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը Իրանում օգտագործվեց որպես առիթ՝ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու համար։ Միևնույն ժամանակ Իրանում առաջացած ներքին դժգոհությունները՝ կապված կանանց իրավունքների հետ, նույնպես փորձ արվեց օգտագործել ռեժիմը սասանելու նպատակով, սակայն դա չհաջողվեց։
Սակայն, նրա գնահատմամբ, ներկայումս միջազգային և տարածաշրջանային զարգացումները այնքան էլ նպաստավոր չեն, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը կարողանան իրենց ծրագրերը իրականացնել։

