Նիկոլ Փաշինյանը գնում է վաբանկ

Նիկոլ Փաշինյանը գնում է վաբանկ, նա ընտրել է տոտալ ռեպրեսիաների ճանապարհը, որպեսզի փորձի վերարտադրվել 2026 թվականին։ Այս մասին նշում է քաղաքական վերլուծաբան Արգի՛տի Կիվիրյանը։

«Փաշինյանի կողմից օգտագործվող իրավապահ մարմինները կիրառում են պատանդ վերցնելու քաղաքականություն։ Ցանկացած, նուկնիսկ սկսնակ իրավաբանի համար ակնհայտ է, որ Կարապետյանը քրեորեն պատժելի որևէ արարք չի կատարել։ Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը փաստացի դառել է պատանդ Փաշինյանի ձեռքում։ Բայց Փաշինյանը համառորեն չի գիտակցում, որ նման կարմիր գծեր հատելով՝ նաինչ-որ առումով տալիս է ինդուլգենցիա, որ իր ընդդիմախոսները նույնպես անցնեն կարմիր գցեր», — համոզված է վերկուծաբանը։

Այս իրավիճակուն, եթե Սամվել Կարապետյանը և նրա թիմը ցուցաբերեն կամք, պայքարի ունակություն և վճռականություն, ապա այս իրավիճակը կարող է ծանր հետևանքներ ունենալ Նիկոլ Փաշինյանի համար։ Հնարավոր է կրկնվի Վրաստանի սցենարը, երբ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կարողացավ տապալել Միխայիլ Սաակաշվիլիին և փաստացի վերցնել իշխանությունը։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք Սամվել Կարապետյանը կգնա՞ Փաշինյանի հետ հաշտության, թե՞ կդիմադրի մինչև վերջ։ Եթե նա ընտրի դիմադրության ճանապարհը և անցնի հակահարվածների, Փաշինյանի մոտ կարող են առաջանալ լուրջ խնդիրներ։ Ի վերջո, խոսքը վերաբերում է մի անձի, ով ունի մոտ երեք-չորս միլիարդ դոլարի կարողություն, կապեր, հնարավորություններ, մարդկային ռեսուրսներ և այլն։ Պահանջվում է միայն կամք և ճիշտ կազմակերպում», — ընդգծում է Կիվիրյանը։

Այս ամենը գիտակցելով՝ Փաշինյանը փորձում է կարճ ժամանակում «կոտրել» Սամվել Կարապետյանին, այսինքն՝ ստանալ իր ուզածը և հասնել, օրինակ, քաղաքական չեզոքության պայմանավորվածության։ «Փաշինյանը գիտակցում է, որ եթե Կարապետյանը դուրս գա բանտից, նրա հնարավորությունները կտրուկ կփոխվեն։ Ներկայում Կարապետյանի թիմը, ներառյալ «ՀԵՑ»-ը, զբաղված է հարվածներ ընդունելով», — կարծում է նա։

Scroll to Top