Ադրբեջանը ծախսում է ամսական մոտ 500,000 դոլար ԱՄՆ-ում լոլոբբինգի և PR-ի վրա

Ադրբեջանը ծախսում է ամսական մոտ 500,000 դոլար լոլոբբինգի և PR-ի վրա՝ կապելով այդ ջանքերը քաղաքական գործիչների վրա ազդելու հետ: Այս մասին նշում է ԱՄՆ-ում գործող առաջատար լոբբիստական կազմակերպություններից մեկի՝ Global ARM-ի նախագահ Թիմ Ջեմալը։

Նա նշում է, որ 2000-2019 թթ նկատվում էր ամերիկյան հայ համայնքի ազդեցության զգալի անկում։ «907-րդ բաժինը բազմիցս չեղարկվում էր ԱՄՆ վարչակազմերի կողմի, իսկ 2019 թվականին Ադրբեջանը ստացավ 100 միլիոն դոլարի անվտանգային օգնություն ԱՄՆ-ից, ինչը լուրջ ահազանգ էր: Հայկական հարցերը սխալմամբ ընկալվում էին որպես դեմոկրատական կուսակցության հարցեր, ինչը օտարում էր հանրապետականներին: Հայ համայնքում եղել է կեղծ ինքնագոհություն և նոր մոտեցումների բացակայություն: Global ARM-ը նպատակ ունի բերել նոր ձայն և մոտեցում», — ասաց Ջեմալը։
Թրամփի վերընտրմամբ, Global ARM-ը կառուցեց ամուր հարաբերություններ՝ անցկացնելով մի քանի արդյունավետ հանդիպումներ Ազգային անվտանգության խորհրդի, փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աշխատակիցների և խորհրդականների հետ: «Մենք անցկացրել ենք ճեպազրույցներ՝ ներկայացնելով իրավիճակը և խաղաղության համաձայնագրի ռիսկերը այնպիսի բռնապետի հետ, ով երբեք չի պահպանում իր ստորագրած համաձայնագրերը», — նշում է նա:

«Այսօր Ադրբեջանը ծախսում է ամսական մոտ 500,000 դոլար լոլոբբինգի և PR-ի վրա՝ կապելով այդ ջանքերը քաղաքական գործիչների վրա ազդելու հետ: Սակայն նրանց «պատմությունը» կորցնում է իր ուժը: Նրանք փորձում են վերաիմաստավորել 1990-ականները՝ պնդելով, որ հայերն ագրեսորներ էին, բայց դա արդեն չի աշխատում: Նրանց լոբբիստները խուսափում են խոսել Ադրբեջանի Չինաստանի հետ ռազմավարական կապերի մասին, «Մեկ Գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կամ ռուսական գազի վերավաճառքի մասին», — պնդում է Ջեմալը: Նրա խոսքով, հայկական լոբբինգը այժմ ավելի արդյունավետ է, քան Ադրբեջանինը։

Scroll to Top