Մեխանիզմների ընդլայնում, թե՞ խոսքի ազատության սպառնալիք

Այս նախաձեռնությունը պատասխան էր Սահմանադրական դատարանի որոշմանը, ըստ որի գործող իրավական նորմով սահմանափակվում են քաղաքացիների իրավունքները՝ հնարավորություն տալով պահանջել կեղծ տեղեկատվությունը հերքել և հեռացնել միայն ԶԼՄ-ների դեպքում: Սակայն առաջարկվող լուծումը պարունակում է մի շարք վիճելի կողմեր․

Առաջին հայացքից, հրապարակումների հեռացման պահանջի այս առաջարկը թվում է տրամաբանական քայլ՝ հաշվի առնելով թվային հաղորդակցության տարածվածությունը: Այնուամենայնիվ, անհասկանալի է. ո՞վ պետք է հեռացնի վիճահարույց բովանդակությամբ նյութը՝ հարթակը, ինտերնետ-պրովայդերը , թե՞ հրապարակման հեղինակը: Ի՞նչ անել, եթե հեղինակը մնում է անանուն կամ ապրում է արտասահմանում: Կա՞ արդյոք դատարանի որոշումների միջսահմանային կիրառման մեխանիզմ:

Միջազգային հարթակների, ինչպիսիք են Meta-ն կամ Telegram-ը, հետ փոխազդեցության հստակ ընթացակարգերի և մեխանիզմների բացակայությունը դարձնում է առաջարկվող կարգավուրումները դեկլարատիվ և նվազեցնում դրանց արդյունավետությունը։ Բացի այդ, օրինագիծը հաշվի չի առնում ինտերնետի տեխնիկական առանձնահատկությունները, այդ թվում՝ կենտրոնացված և ապակենտրոնացված հարթակների միջև եղած տարբերությունները, որտեղ բովանդակության հեռացումը կարող է անհնար լինել, օրինակ՝ բլոկչեյն ցանցերի դեպքում։

Ինչպես նշվեց, գործող կարգավորումները զրպարտությունից պաշտպանություն են տրամադրում միայն պաշտոնական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվության դեպքում: Նման պաշտպանության ընդլայնումը Համացանցի բոլոր օգտատերերի վրա, անշուշտ, արտացոլում է թվային դարաշրջանի իրականությունը, որտեղ յուրաքանչյուրը կարող է դառնալ տեղեկատվության աղբյուր: Այնուամենայնիվ, օրենսդրական առաջարկները չեն պարզաբանում, թե որտեղ է սահմանը «մեդիա գործունեության» և «մասնավոր հայտարարության» միջև: Փաստորեն, այժմ յուրաքանչյուր օգտատիրաջ հնարավոր է հավասարեցնել ԶԼՄ-ի իրավական պատասխանատվության առումով: Սա ստեղծում է չափազանց մեծ իրավական բեռ ակտիվիստների և շարքային քաղաքացիների համար, ինչը իր հերթին կարող է ունենալ բացական հետևանքներ հանրային քննարկման ազատության առումով:

Չնայած առաջարկվող կանոնակարգերը նպատակ ունեն պաշտպանել պատիվն ու արժանապատվությունը, դրանք օգտագործելու ռիսկերը քննադատների վրա ճնշում գործադրելու համար մեծ են։ Օրինագծում բացակայում են հստակ չափանիշներ, որոնք հաշվի կառնեին հայտարարությունների համատեքստը, ինչպիսիք են երգիծանքը, գեղարվեստական արտահայտությունները կամ սուբյեկտիվ կարծիքը: Առանց նման չափանիշերի դժվար չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ քաղաքական գործիչը կամ հասարակական գործիչը կարող է պահանջել ​​մեմի կամ հրապարակման հեռացումը՝ հղում անելով «զրպարտությանը»: Այսիքն կարգավորումը կարող է դառնալ խոսքի ազատությունը սահմանափակելու գործիք:

Scroll to Top