Ընտրություններից հետո կսկսվի ռուսական ռազմաբազայի դուրսբերման գործընթա՞ց

Ընտրություններից հետո կսկսվի՞ ռուսական ռազմաբազայի դուրսբերման գործընթաց

Թե ինչ է ենթադրում այդ «տրանսֆորմացիան» և ինչ զարգացումներ կարելի է սպասել առաջիկայում հայ-ռուսական հարաբերություններում, մեկնաբանել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա գնահատմամբ՝ «տրանսֆորմացիա» ասելով՝ իշխանությունները փաստացի ասում են, որ ցանկանում են պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն միաժամանակ շարժվելու են դեպի Արևմուտք և Եվրամիություն։ «Տրանսֆորմացիա նշանակում է՝ այո, մենք ուզում ենք ձեզ հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց գնալու ենք Եվրամիություն, գնալու ենք Արևմուտքի ուղղությամբ», — նշել է Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այդ քաղաքականության շրջանակում շարունակվելու են Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում նվազեցնելու և նույնիսկ վերացնելու  գործողությունները։ Նրա կարծիքով՝ գործընթացը վերաբերելու  է ինչպես ռուսական ռազմաբազային, այնպես էլ ռուս սահմանապահների ներկայությանը։ «Դուրս է բերվելու ռուսական ռազմաբազան, ռուսական սահմանապահ ծառայությունը։ Արդեն կարելի է ոչ թե ենթադրել, այլ գրեթե վստահ ասել, որ այդ գործընթացը կյանքի է կոչվելու», — նշել է նա։

Բադալյանը պնդում է, որ սկիզբն արդեն դրված է։ Նա ուշադրություն է հրավիրում Փաշինյանի կողմից ակնարկած ս սահմանապահների ծառայության հետ կապված բարձր ծախսերի վրա։ Նրա համոզմամբ՝ իշխանության ծրագրային նպատակները չեն փոխվել, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձելու է դրանք հասցնել ավարտին։

«Դրա համար մոռացեք հունիսից հետո հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր բարելավման մասին», — եզրափակել է քաղտեխնոլոգը։

Scroll to Top