Հայաստանին անհրաժեշտ է կառավարելի և կայուն էներգիայի արտադրության համակարգ, որը հիմնված կլինի մշտական էներգիա տվող կայանների և էներգիայի կուտակման մեծ հզորությունների վրա։ Այս մասին հայտարարել է ֆիզիկոս, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկանը։
«Էներգետիկ համակարգը Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Էներգետիկ համակարգի համար է ամբողջ աշխարհում ընթացող բոլոր պատերազմները։ Իրան-Միացյալ Նահանգների կոնֆլիկտը միայն էներգետիկ ռեսուրսների պատերազմ է»,- ասել է նա։
Մանուկյանի խոսքով՝ առաջիկայում Հայաստանի խնդիրը կլինի հնարավորինս անկախացնել էներգետիկ համակարգը։ Լիովին անկախությունն անհնար է, սակայն անհրաժեշտ է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի էներգետիկ համակարգը լինի կառավարելի, կախվախ չլինի եղանակից և տարվա ջրարատությունից։ «Պետք է ունենանք այնպիսի էներգետիկ կայաններ, որոնք մշտական էներգիա են տալիս, որոնք կառավարելի են, համակարգելի են»,- նշել է նա։
Մանուկյանը նշեց, որ այսօր Վրաստանի գործում է պայմանավորվածություն, որի համաձայն. երբ Հայաստանում նկատվում է ջրի պակաս, ՀՀ էներգիան ստանում է Վրաստանից, իսկ երբ նրանց մոտ է ջուրը քչանում՝ ՀՀ է տրամադրում։ Սակայն նման փոխանակումները բերում են էներգետիկ տատանումների։
Նա ընդգծել է, որ Հայաստանում արևային էներգիայով աշխատող համակարգերը բավականին զարգացել են, սակայն արևային էներգիայի չափազանց մեծ զարգացումը կարող է հանգեցնել էներգետիկ համակարգի ճգնաժամի Աշխարհում կան օրինակներ, երբ համակարգը քանդվում է կամ դուրս է գալիս վերահսկողությունից։«Հետևաբար հարկավոր է ստեղծել այնպիսի համակարգ, որ ստեղծված էներգիան պահպանվի և կառավարվի»,- ասել է Մանուկյանը։
Դրա համար անհրաժեշտ են կուտակիչներ, մեծ ամբարտակներ, ջրային էներգետիկ պահուստներ, մեծ ակումուլյատորներ, որոնք ցանկացած ժամանակ կարող են կարգավորել էներգետիկ հոսքերը։
Եթե արևմտյան երկրների հետ համագործակցությամբ իրականացվի էներգակիրների, կուտակիչների կամ արտադրություն, կամ սարքերի տեղադրում, ապա արևային էներգիան Հայաստանում կարող է դառնալ հեռանկարային, ինչը թույլ կտա էներգիա վաճառել հարևան երկրներին։
Գլխավոր խնդիրը, սակայն, մնում է ատոմային էներգիան։ Մանուկյանը նշել է, որ ատոմակայանը դարձել է քաղաքական «կռվախնձոր» Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև։ Նա ընդգծել է, որ պատահական չէ, որ ուզում են Հայաստանին հանել այն երկրների ցանկից, որոնք ունեն ատոմային կայան։ Աշխարհում ընդամենը 30 երկիր ունի այդ հզորությունը։
«Եթե կառուցենք 1200 մեգավատանոց ռուսական տեխնոլոգիայով, լավագույն տեխնոլոգիայով ատոմակայան, Հայաստանը կարող է վերահսկել իր էներգետիկ համակարգը և դառնալ արտահանող»,- ասել է նա։
Մանուկյանի խոսքով՝ տարածաշրջանում արդեն կառուցվում են նոր ատոմակայաններ, ուստի որքան շուտ Հայաստանը մտնի այդ համակարգի մեջ, այնքան շուտ կարող է դառնալ արտահանող երկիր։
«Հայաստանի ռազմավարության և անվտանգության երաշխիքներից մեկն է։ Որքան ուժեղ է երկիրը իր էներգետիկ համակարգով, այնքան սուվերեն է, այնքան անկախ է»,- եզրափակել է Մանուկյանը։

