Հարավային Կովկասը ներքաշվում է Իրանի դեմ մեծ խաղի մեջ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը երբեք ուժի մեջ չի մտնի

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի և ուժի մեջ չի մտնի։ Նման կարծիքի է «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

«Ալիևը չի գնում խաղաղության։ Ես բազմիցս եմ ասել և հիմա էլ եմ կրկնում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն չի լինելու», — ընդգծել է Պապյանը։

«Խաղաղությունը»՝ քաղաքական ապրանք

Ըստ նրա՝ նախընտրական շրջանում Ալիևը Նիկոլ Փաշինյանի համար ստեղծում է ընտրողներին «խաղաղություն» ծախելու հնարավորություն։ «Հիմնական ապրանքը, որն առաջարկվում է ժողովրդին, հենց այդ «խաղաղությունն» է։ Բնականաբար, մինչև հունիս ոչ միայն պատերազմ չի լինելու, այլև շատ հավանական է գերիների ազատ արձակումը», — նշում է նա։

Սակայն ընտրություններից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումները՝ պահանջելով բոլոր բանավոր պայմանավորվածությունների կատարում։ «Այդ ժամանակ նրանք հստակ պահանջներ կներկայացնեն՝ 300 000 ադրբեջանցու վերադարձ, մզկիթների վերականգնում, «անկլավների» հանձնում և այլն։ Այսինքն՝ Ալիևը մինչև հունիսի 7-ը և հունիսի 7-ից հետո երկու տարբեր Ալիևներ են», — նշում է նա։

Անկլավների հարցը՝ ռազմավարական հաշվարկով

Պապյանն անդրադարձավ նաև «անկլավների» թեմային՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է առաջ մղել տարածքային հարցեր, որոնք Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պահանջում է ութ գյուղ՝ դրանք ներկայացնելով որպես անկլավներ։ «Ասում են՝ սա մերն է, դուք տվեք, մենք էլ ձեզ Արծվաշենը կտանք», — նկարագրում է նա Բաքվի մոտեցումը։ Սակայն այս տարածքների մեջ կա էական տարբերություն. այդ ութ գյուղերը գտնվում են ռազմավարական ճանապարհների վրա և ունեն բոլորովին այլ արժեք։

Պապյանի պնդմամբ՝ Իլհամ Ալիևը պատրաստ է ամեն գնով ապահովել այդ տարածքների բնակեցումը։ Նրա խոսքով՝ խոսքը նաև ֆինանսական խթանների մասին է։ «Կան տվյալներ, որ նույնիսկ բանտերից մարդկանց են ազատելու այդ տարածքները բնակեցնելու համար։ Մարդկանց ասում են՝ 10 տարի նստելու փոխարեն գնա Քյարքիում հինգ տարի ապրիր, դրա դիմաց էլ փող կտանք», — նշում է նա։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top