Այն «խաղաղության փաստաթուղթը», որի շուրջ այսօր խոսվում է, իրականում չի պարունակում որևէ հստակ երաշխիք, սակայն ստեղծում է հինք այսօր իսկ գաղթնի համաձայնեցմած քայլերի հետագա իրականացման համար։ Նման կարծիքի է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
«Քննարկվող «խաղաղության փաստաթուղթը» իրականում սահմանափակվում է հայտարարությունների մակարդակով և չի ապահովում այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են պաշտպանել Հայաստանի շահերը կամ ապահովել երկարաժամկետ կայունություն», — նշում է նա։ Այս համատեքստում ադրբեջանական կողմից առաւ տարվոխ սահմանադրական փոփոխությունները և գործող ՀՀ իշխանության անթաքույց աջակցությունը պատահական չեն, կարծում է դիվանագետը։
Գերակշիռ մեծամասնության պահանջը
Դեսպանը ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ իշխանությունները խոսում են ոչ թե պարզապես մեծամասնություն, այլ «գերակշիռ մեծամասնություն» ստանալու անհրաժեշտության մասին։ Նրա մեկնաբանմամբ՝ սա ուղիղ կապ ունի հետագա քաղաքական ծրագրերի իրականացման հետ։
Նման մեծամասնությունը, ըստ Աղաջանյանի, հնարավորություն կտա առանց խոչընդոտների իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ինչպես նաև ընդունել ցանկացած անհրաժեշտ օրենք։ Այսինքն՝ խորհրդարանում ունենալ վճռորոշ ձայների քանակ, որը թույլ կտա լեգիտիմացնել այն որոշումները, որոնք արդեն իսկ համաձայնեցված են․
«Այդ վճռորոշ ձայների քանակը նրանց պետք է լեգիտիմացնելու համար այն հանձնումների շարքը, որոնք նրանք արդեն իսկ հանձն են առել կատարելու», — պնդում է Աղաջանյանը։
Թուրքիայի հետ պարտավորություններ և փակ բանակցություններ
Նրա խոսքով՝ այս գործընթացի մեջ կարևոր դեր ունի ոչ միայն Բաքուն, այլ նաև Անկարան։ Հայաստանը, ըստ դեսպանի, Թուրքիայի հետ ունի կոնկրետ հանձնառություններ, որոնց կատարումը էական նշանակություն ունի ամբողջ գործընթացի համար։
Բանակցությունները, որոնք տարվում են հասարակության մեջքի ետևում, վերաբերում են թե՛ էլեկտրացանցերին, թե՛ երկաթուղիներին, թե՛ այլ ոլորտների։ Համապատասխան նախարարները պարբերաբար հանդիպում են թուրքական կողմի հետ, սակայն հանրությանը բաց և մանրամասն տեղեկատվություն չի տրամադրվում։
«Իրականում այն ուղղությունը, որով ընթանում են բանակցությունները, նշանակում է մեր էներգետիկ համակարգը ամբողջությամբ կախվածության մեջ դնել Թուրքիայից։ Նույնն էլ վերաբերում է երկաթուղիներին և տեղական արտադրանքին։ Տարիներ շարունակ իշխանությունները ավիրում և վերացնում են մեր տեղական արտադրությունը՝ Հայաստանը ենթակա դարձնելու ադրբեջանական և թուրքական տնտեսություններին և դրանցից կախվածության մեջ դնելու համար», — ընդգծեց դեսպանը։
Վերջնական նպատակը՝ վերարտադրություն և սահուն հանձնումներ
Ըստ Աղաջանյանի՝ իշխանությունները չեն բարձրաձայնում այս բազմաթիվ հանձնառությունների մասին՝ փորձելով ապահովել իրենց վերարտադրությունը այն չափով և ծավալով, որը անհրաժեշտ կլինի բոլոր այս գործողությունները սահուն և առանց խոչընդոտների իրականացնելու համար։
«Նրանք փորձում են ստանալ այնպիսի մանդատ, որը կթույլատրի առանց որևէ խոչընդոտի լեգիտիմացնել և կատարել այն հանձնումները, որոնք արդեն իսկ համաձայնեցված են։ Սա է այսօրվա իշխանությունների հիմնական նպատակը՝ պահպանել իշխանությունը և իրականացնել այդ ծրագիրը առանց հասարակության լուրջ դիմադրության», — եզրակացրեց նա։

