Աշխարհում տիրող ուժի իրավունքի պայմաններում Իրանի մտահոգությունների անտեսումը վտանգավոր է

ՀՀ-ում մեկ միասնական ընդդիմադիր բևեռը չի կարող ունենալ բավարար աջակցություն

Սոցիոլոգիական հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ մեկ միասնական ընդդիմադիր բևեռը Հայաստանում երբեք չի կարող ունենալ բավարար աջակցություն՝ նույնիսկ ընդդիմադիր ընտրազանգվածի ներսում։ Ըստ նրա՝ ընդդիմադիր դաշտը փաստացի բազմաբևեռ է, և առավել իրատեսական է երեքից չորս առանձին կենտրոնների գոյությունը, քան մեկ միասնական ուժի ձևավորումը։ Այս մասին հայնտեց փորձագետ Արմեն Մանվելյանը։ 

Ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ մասնակցություն

Սակայն ընդդիմադին ընտրազանգվածի այս առանձնահատկությունը իր հետ բերում է նաև ձայների փոշիացման ռիսկեր, նշում է Մանվելյանը։

Փորձագետը առանձնացնում է երկու առանցքային խնդիր, որը դրված է ընդդիմադիր կուսակցությունների առաջ։ Առաջինը՝ քաղաքացիներին ընտրատեղամասեր բերելն է։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է առավելագույնս մեծացնել մասնակցությունը և մարդկանց համոզել, որ խոսքը ոչ թե հերթական ընտրության, այլ իրենց և իրենց երեխաների ապագան որոշող գործընթացի մասին է։

Երկրորդ կարևոր խնդիրը, ըստ Մանվելյանի, ձայների փոշիացման բացառումն է։ Նա հիշեցնում է, որ նախորդ ընտրությունների ընթացքում շուրջ 20 տոկոս ձայներ փաստացի կորել են՝ չվերածվելով քաղաքական ներկայացվածության։ Նրա գնահատմամբ՝ այդ ձայների մեծ մասը պատկանել է հենց ընդդիմադիր ընտրազանգվածին, ինչը լուրջ հարված է եղել ընդդիմության հնարավորություններին։

Այս սցենարը չկրկնելու համար, նա առաջարկում է, որպեսզի ընդդիմադիր ընտրողները կենտրոնանան այն ուժերի վրա, որոնք իրականում անցողիկ են և ունեն քաղաքական կշիռ։ Այդ ուժերի թվում նա նշում է «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան»-ը՝ որպես այնպիսի միավորումներ, որոնք կարող են հետագայում ձևավորել կոալիցիա և քաղաքական փոփոխության հիմք դառնալ։

Քաղաքական ընտրությո՞ւն, թե գոյության հարց

Մանվելյանի գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակում ընտրությունները սովորական քաղաքական մրցակցություն չեն։ Նա դրանք բնութագրում է որպես սկզբունքային ընտրություն՝ «լինել-չլինելու» միջև, և նույնիսկ համեմատում է հանրաքվեի հետ։

Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական ուժերի մրցակցությանը, այլև երկրի ապագային՝ անվտանգության, պետականության և հաջորդ սերունդների հեռանկարի տեսանկյունից։ Այս համատեքստում նա ընդգծում է, որ ընտրություններին մասնակցությունը և ձայների նպատակային բաշխումը դառնում են որոշիչ գործոններ։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top