«Միջին միջանցքը» Տաշքենդ-Թբիլիսիին համագործակցության համատեքստում

TRIPP. նոր մանրամասներ և հնարավոր ռիսկեր

Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ մանրամասներ են ի հայտ գալիս օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի արդյունքների  մասին, հատկապես ենթակառուցվածքային նախագծերի իրականացման առումով: Հայտնի է դարձել, որ Թուրքիան անմիջականորեն կմասնակցի TRIPP կառուցմանը՝ իր ընկերությունների կոնսորցիումի միջոցով: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հաստատել է սա CNN Türk-ի եթերում: 

Պարզ ասած՝ իրավիճակի զարգացման հետ մեկտեղ պարզ է դառնում, որ Վաշինգտոնի գագաթնաժողովին Հայաստանը գնացել է հերթական միակողմանի զիջումների, և այս համատեքստում զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանությունները հանրությանը չեն ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մշակման գործում Միացյալ Նահանգների հետ ստորագրված գործընկերության հուշագրի բովանդակությունը:

Շինարարությունը կիրականացնեն թուրքական ընկերություննե՞րը

Զանգեզուրի միջանցքի աշխատանքները լիովին կավարտվեն 4-5 տարվա ընթացքում, ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նրա խոսքով՝ արտաքին վարկավորման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման շնորհիվ ֆինանսական խնդիրներ չկան. «Ընկերությունը չի սպասում ֆինանսավորման, սա 2,4 միլիարդ դոլարի նախագիծ է։ Այն կկառուցվի Թուրքիայում գործող երկու հզոր ընկերությունների կոնսորցիումի կողմից։ Սա 43 կիլոմետրանոց գիծ է։ Չորս, առավելագույնը հինգ տարի հետո մենք լիովին կշահագործենք այս միջանցքը»։

 Ուրալօղլուն մանրամասնել է, որ 224 կիլոմետրանոց հատնածը անցնում է Թուրքիայի տարածքով։ «170 կիլոմետրանոց հատվածը կձգվի Նախիջևանի հետ սահմանի երկայնքով, 150 կիլոմետրն արդեն պատրաստ է և կվերականգնվի, ևս 20 կիլոմետր կկառուցվի։ Ադրբեջանն է դա անելու։ Աշխատանքները կավարտվեն մեզ հետ միաժամանակ։ Կարսում գնացք նստած անձը կկարողանա մեկնել Բաքու։  43 կիլոմետրանոց Զանգեզուրի գիծը (ճանապարհի այն հատվածը, որն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով) վերջինը կլինի։ Միջանցքը լիովին կգործարկվի հինգ տարի հետո։ Քանի որ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծն արդեն գոյություն ունի, նոր միջանցքը թյուրքական աշխարհին կապահովի ավելի կարճ և անխափան երթուղի»։ Նախարարը հավելել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մանրամասն քննարկումներ են ընթանում, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն։

Scroll to Top