Ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնն այլևս չեն լինի Երևանի և Բաքվի միջև խաղաղության «մանկաբարձը» Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը մեծ նշանակություն կունենա, քանի որ խոսքը գնում է հակամարտող երկրների առաջնորդների անմիջական հանդիպման մասին, VECTORS․am-ին տված հարցազրույցում ասել է լեհ քաղաքագետ, կովկասագետ, Վարշավայի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի գիտությունների դոկտոր Կոնրադ Զաշտովտը։ Մոսկվայից անկախ կարգավիճակի ցուցադրման հերթական տարրը Սակայն այս հանդիպման արդյունքը, նրա կարծիքով, լինելու է ոչ թե վերջնական խաղաղության համաձայնագիր, այլ ընդամենը փաստաթուղթ, որը կվկայի բանակցությունների առաջընթացի մասին, հնարավոր է՝ պարզապես կողմերի բարի կամքի մասին ընդհանուր հռչակագիր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, ինչպես նշում է քաղաքագետը, այս դեպքում կարևորվում է առաջին հերթին փիառ ասպեկտը։ «Մյուս կողմից՝ խաղաղության գործընթացն արդեն ընթանում է երկկողմ ձևաչափով։ Բանակցությունների վայրը՝ լինի դա ԱՄԷ-ն, թե ԱՄՆ-ը, նշանակություն ունի, սակայն ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը այլևս չեն հանդիսանում և չեն էլ հանդես գա որպես խաղաղության համաձայնագրի հովանավորներ կամ «մանկաբարձներ»։ Եթե այն իսկապես կնքվի, ապա դա կլինի երկու կովկասյան պետությունների նվաճումը։ Բաքվի, ինչպես և Երևանի համար, հավանաբար, կարևոր է, որ հանդիպումը տեղի է ունենալու ԱՄՆ-ում, քանի որ դա իրենց համար Մոսկվայից անկախ կարգավիճակի ցուցադրման հերթական տարրն է», – ասել է նա։ «Հարավային Կովկասը այլևս չունի այն նշանակությունը Վաշինգտոնի քաղաքականության համար, ինչ ուներ նախորդ տասնամյակներում…» Փորձագետը հիշեցրեց, որ ԱՄՆ-ը դեռ Օբամայի նախագահության ժամանակ սկսել էր ազդակներ ուղարկել արտաքին քաղաքականության «շրջադարձի» մասին՝ դեպի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ «Ներկայումս Հարավային Կովկասը չունի այն նշանակությունը, ինչ ուներ Վաշինգտոնի քաղաքականության համար նախորդ տասնամյակներում։ Մյուս կողմից, այն շարունակում է որոշակի դեր խաղալ՝ որպես տարածաշրջան, որը անմիջականորեն հարևանում է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով շարունակում է մնալ ԱՄՆ-ի համար խնդիր։ Բացի այդ, տարածաշրջանն անմիջապես սահմանակցում է Մերձավոր Արևելքին, ինչը ևս հավելյալ մարտահրավեր է ամերիկյան քաղաքականության համար։ Օրինակ՝ Ադրբեջանը, որպես պետություն, որը փաստացի դաշնակից հարաբերություններ ունի Իսրայելի հետ, նշանակություն ունի ԱՄՆ-ի քաղաքականության համատեքստում՝ կապված Իրանի հետ։ Իր հերթին Հայաստանը լավ հարաբերություններ ունի Թեհրանի հետ, սակայն ունի շատ ավելի բարդ հարաբերություններ Իսրայելի հետ։ Այդուհանդերձ, Հայաստանը ևս որոշակի դեր ունի Մերձավոր Արևելքի քաղաքականության շրջանակում», – ընդգծեց նա։ Ոչ թե «Աբրահամի համաձայնագրեր», այլ դրանց նմանակը Ինչ վերաբերում է տարբեր փորձագետների քննարկումներին այն մասին, թե հնարավոր է Ադրբեջանը միանա «Աբրահամի համաձայնագրերին»՝ որպես Իրանը զսպելու ռազմավարության մաս, ապա քաղաքագետը նշեց․ «Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էին Բաքուն մասնակցել «Աբրահամի համաձայնագրերին», քանի որ դրանք վերաբերում էին բոլորովին այլ հակամարտությանը՝ արաբա-իսրայելական հարաբերություններին։ Սակայն Վաշինգտոնի տեսանկյունից, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը որոշ առումով կարող է ձևավորվել՝ Թրամփի առաջին նախագահության ընթացքում Իսրայելի և արաբական երկրների միջև երկխոսության մոդելով։ Ընդհանուր գիծը կլիներ Ամերիկայի մասնակցության գործոնը որպես միջնորդի, որի գործողությունները հանգեցրին տարածաշրջանում խաղաղության»։ Բաքվում չեն ցանկանում որևէ միջամտություն՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի Խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառավարման արտապատվիրակման գաղափարի իրատեսելիության մասին՝ փորձագետը ընդգծեց, որ «կոնֆլիկտային տարածաշրջանում մաքսային ծառայություններ մատուցելու նպատակով ամերիկյան ընկերության ներգրավման հայեցակարգն արդեն ունի նախադեպ»։ «21-րդ դարի առաջին տասնամյակում, երբ Ռուսաստանը միացավ ԱՀԿ-ին, նմանատիպ ամերիկյան ընկերություն պետք է մաքսային ծառայություններ մատուցեր Ռուսաստանի և Վրաստանի անջատողական տարածաշրջան Աբխազիայի սահմանին։ Այդ ծրագիրը, սակայն, այդպես էլ չիրականացավ։ Այսօր չի բացառվում, որ մնանատիպ լուծում կարող է կյանքի կոչվել», – նշել է նա։ Մյուս կողմից, ինչպես նշել է Զաշտովտը, այդ հայեցակարգին հակադրվելու է Իրանն, Ադրբեջանն էլ առանձնակի ոգևորություն չի ցուցաբերում։ Այժմ Բաքվի իշխանությունները չեն ցանկանում որևէ միջամտություն տարածաշրջանին՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ արևմտյան երկրների կողմից, քանի որ Ադրբեջանը, գտնվելով Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ, մնում է գերիշխող դիրքում և ունակ է ճնշում գործադրել Երևանի վրա, վստահ է նա։ «Նույնիսկ մասնավոր ամերիկյան ընկերության ներկայությունը ստեղծում է որոշակի ազդեցության հնարավորություն ԱՄՆ-ի համար և սահմանափակում է Բաքվի ճնշման մեխանիզմները Երևանի նկատմամբ։ Մինչ օրս այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը մնում է Բաքվի և Երևանի միջև վերջին հակասությունների առանցքային թեմաներից մեկը», – ընդգծել է նա։

Neither Moscow nor Washington Will Be the “Midwives” of a Peace Agreement Between Yerevan and Baku

The upcoming meeting between the leaders of Armenia and Azerbaijan in Washington will be significant, just like the recent one in Abu Dhabi, as it involves a direct dialogue between the heads of the conflicting countries, said Polish political analyst, Caucasus expert, and Doctor of Oriental Studies at the University of Warsaw, Konrad Zasztowt, in an interview with VECTORS.am.

Another Element Demonstrating Independence from Moscow

However, the outcome of this meeting will not be a final peace agreement but rather a document reflecting progress in negotiations—possibly just a joint declaration of goodwill by both parties, he believes. For U.S. President Donald Trump, as the analyst notes, the PR aspect is what really matters in this case.

On the other hand, the peace process is already taking place in a bilateral format. The location of the negotiations—whether in the UAE or the U.S.—matters, but neither Moscow nor Washington is, or will be, a patron or ‘midwife’ of the peace agreement. If it is eventually reached, it will be the achievement of the two Caucasian states. For Baku, as well as for Yerevan, the fact that the meeting is taking place in the U.S. is likely important as another demonstration of their independence from Moscow,” he said.

“The South Caucasus No Longer Holds the Same Importance for Washington as in Past Decades…”

The expert recalled that even during Barack Obama’s presidency, the United States had begun signaling a “pivot” in its foreign policy toward the Pacific region.

“Today, the South Caucasus no longer holds the same importance for U.S. policy as it did in past decades. That said, it still plays a certain role—as a region close to Russia, which remains a problem for the U.S. due to its aggression against Ukraine, and also as a region bordering the Middle East, which continues to challenge American foreign policy. For example, Azerbaijan—as a country in an informal alliance with Israel—is relevant to U.S. policy toward Iran. Armenia, in turn, maintains good relations with Tehran but has a far more complicated relationship with Israel. Nevertheless, it also plays a certain role in Middle Eastern policy,” he noted.

Not the “Abraham Accords,” But Their Analogue?

Commenting on expert discussions about the possibility of Azerbaijan joining the Abraham Accords as part of a strategy to contain Iran, the political analyst stated:

It’s hard for me to imagine how Baku or Yerevan could participate in the Abraham Accords, since those agreements dealt with a completely different conflict—the Arab-Israeli relationship. From Washington’s point of view, however, an agreement between Armenia and Azerbaijan could be, to some extent, modeled after the dialogue between Israel and Arab countries during Trump’s first presidency. A common feature would be the involvement of the United States as a mediator whose actions led to peace in the region.

Baku Rejects Any Regional Interference—Neither from Russia Nor the West

Speaking about the feasibility of transferring the management of the so-called “Zangezur Corridor” to a private company, the expert emphasized that “the idea of involving an American company to provide customs services in a conflict zone already has a precedent.”

In the first decade of the century, after Russia joined the WTO, a similar American company was supposed to take over customs functions on the border between Russia and the separatist region of Georgia—Abkhazia. That plan, however, was never implemented. Today, we cannot rule out the possibility that it might be,” he said.

On the other hand, Zasztowt noted that Iran will oppose this idea, and Azerbaijan also shows no enthusiasm for it. At present, the authorities in Baku want no interference in the region—neither from Russia nor from Western countries—because, being in alliance with Turkey, Azerbaijan remains the dominant force and is capable of exerting pressure on Yerevan, he argued.

Even the presence of a private American company would create certain opportunities for U.S. influence and would limit Baku’s pressure on the Armenian side. For now, the so-called Zangezur Corridor remains one of the last unresolved contentious issues between Baku and Yerevan,” he emphasized.

The interview was conducted by Marina Brutyan

Scroll to Top