TRIPP-ը Իրանի դեմ ցամաքային գործողության իրականացման ևս մեկ օղակ է

TRIPP-ը Իրանի դեմ ցամաքային գործողության իրականացման ևս մեկ օղակ է

TRIPP-ը Իրանի դեմ ցամաքային գործողության իրականացման ևս մեկ օղակ է։ Այս մասին հայտարարել է դիվանագետ Վարդան Հակոբյանը։

«Ադրբեջանի սպառազինումը, որով Ալիևը այդքան հպարտանում է, ադրբեջանական քարոզչությունն օգտագործում է Հայաստանին վախեցնելու և ներկայիս իշխանության վերընտրմանը օժանդակելու համար, քանի որ ՔՊ-ն իրեն ներկայացնում է որպես խաղաղություն ապահովելու միակ ուժ։ Սակայն, իրականում Ադրբեջանը զինվում է բոլորովին այլ նպատակներով։ Հենց Ադրբեջանն է, որ պետք է դառնա Իրանի վրա հարձակման հարթակ», — ասել է նա՝ հավելելով, որ ներկայումս նախապատրաստվում են Իրանի վրա հարձակումների երկրորդ փուլը, որը կդառնա Ուկրաինայից հետո երկրորդ թեժ կետը՝ գերտերությունների շահերի բախման գոտի։

Այս ամբողջ գործընթացում TRIPP-ը կարևոր լոգիստիկ դեր կխաղա ռազմական տեխնիկայի տեղաշարժի համար։

«Ճանապարհի կառուցումը նախատեսված է բացառապես ՆԱՏՕ-ի զորքերի շարժն ապահովելու շահերից ելնելով», — ասել է նա։

ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար չափազանց կարևոր է վերջնականապես լուծել Իրանի հարցը՝ ապահովելով այնտեղ իշխանափոխություն և ԻԻՀ-ն վերադարձնելով իր ազդեցության գոտի։

ԱՄՆ-ի ընկալմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը փոքր, բայց շոշափելիորեն խանգարող մանրուք է՝ գլխացավանք, որը պետք է վերացվի: Այդ պատճառով ԱՄՆ-ն վստահ է, որ խնդիրը պետք է արագ լուծվի և վերջ:

«Երբ Իրանի դեմ գործողությունն ավարտվի, եթե ԱՄՆ-ն հաջողության հասնի, Վաշինգտոնը կմտածի այն մասին, թե ինչպիսին կլինի TRIPP-ի ապագան», — ասաց նա:

Scroll to Top