Երկու երկրների միջև խաղաղությունը գալիս է զրոյական կետի փոխադարձ ճշգրտմամբ։ Այս մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանը։
Նա բացատրել է, որ զրոյական կետը նշանակում է, որ կողմերը այլևս որևէ պահանջ չունեն միմյանց նկատմամբ. ով ինչ պետք է տար, տվել է, և եկել է ձեռք սեղմելու ժամանակը։ Այս կետից սկսվում է խաղաղության է կառուցումը և հասարակությունների հաշտեցումը։ Սակայն այսօր Հայաստանն ու Ադրբեջանը այս զրոյական կետին չեն հասել, ավելին՝ այն նույնիսկ տեսանելի չէ, կարծում է Անանյանը։
«Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել։ Ներկայացված պահանջները լիովին չեն բավարարվել։ Նույնիսկ նախաստորագրված խաղաղության պայմանագրի անոնսի ժամանակ Ադրբեջանի նախագահը կոչ արեց Հայաստանի ղեկավարությանը կատարել իր «տնային աշխատանքը»։ Այսինքն՝ նախաստորագրման գործընթացում ասվել է, որ Հայաստանը պետք է ինչ-որ բան անի, պետք է կատարի որոշ պահանջներ, որոնք չեն ներառվել փաստաթղթերում։ Սա ինքնին նշանակում է, որ «զրոյական կետը» շատ հեռու է», — ասել է նա։
Անանյանը վստահ է, որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի և թյուրքական աշխարհի համար տարածաշրջանում խաղաղությունը նշանակում է տարածաշրջանում հայերի բացակայություն։ «Նրանք կհամարեն, որ խաղաղությունը եկել է միայն այն ժամանակ, երբ հայկական գործոնը դադարի գոյություն ունենալուց։ Դրան կարելի է հասնել ոչ միայն ֆիզիկական ոչնչացման ձևով, այլ, օրինակ, Հայաստանը խամաճիկ պետության մակարդակի իջեցնելու տեսքով, երբ պետականությունը գոյություն ունի միայն դե յուրե, բայց իրականում երկիրը վերածվել է թյուրքական աշխարհի ֆորպոստի, բաց դարպասներով տարածքի», — ասաց նա։

