Նոր իշխանությունները պետք է չեղարկեն Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերը

Նոր իշխանությունները պետք է չեղարկեն Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերը

Հայաստանը մտնում է նախընտրական շրջան, երբ ակտիվորեն ձևավորվում են քաղաքական միավորումներ և դաշինքներ, և քաղաքական դաշտի հիմնական խաղացողները ձևավորում են իրենց ապագա ռազմավարությունն ու դիրքորոշումները։ Օրերս ընդդիմադիր Գոռ Հովհաննիսյանը հայտարարեց ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու մասին։ Մի քանի ամիս առաջ նա լքեց «Ալյանս» կուսակցությունը, իսկ վերջերս իր Ֆեյսբուքյան էջում հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին։ VECTORS-ին տված հարցազրույցում նա կիսվեց իր ծրագրերով և ռազմավարական տեսլականով, որը մտադիր է իրականացնել առաջիկա քաղաքական ցիկլում։

Ազդեցության հարթակ. խոսքից` գործի

Հովհաննիսյանը «Ալյանս» կուսակցությունից իր հեռանալը պայմանավորեց վարչության հետ ունեցած որոշ անհամաձայնություններով՝ ընդգծելով, որ դա չի անդրադարձել նախկին գործընկերների հետ իր կառուցողական հարաբերությունների վրա։ Նա նշեց, որ ակտիվորեն համագործակցում է տարբեր քաղաքական ուժերի հետ։ «Իմ նպատակն է մասնակցել միասնական հարթակի ձևավորմանը, որը թույլ կտա հնարավորություն  իսկապես ազդել երկրում տեղի ունեցող գործընթացների վրա», — հայտարարեց նա։

Հովհաննիսյանը խոստովանեց, որ մի քանի քաղաքական ուժեր ներկայումս բանակցություններ են վարում իր հետ։ Նա ընդգծեց, որ հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ որոշումն արդեն կայացվել է և կհայտարարի դրա մասին առաջիկա օրերին: Ընդդիմադիրը չբացահայտեց քաղաքական ուժը անունը, միայն փոքր-ինչ բարձրացրել է գաղտնիության քողը, նշելով, որ խոսքը  ռուսամետ ուժի մասին է։

Հովհաննեսյանի խոսքով՝ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելը ներկա աշխարհաքաղաքական համատեքստում գործնականում անհնար է: «Ներկայիս համաշխարհային իրավիճակը պահանջում է, որ երկիրը հստակ և հետևողական դիրքորոշում զբաղեցնի», — նշեց ընդդիմադիրը: Այդ պատճառով էլ նա կարևոր է համարում ռուսամետ քաղաքական ուժի հետ համագործակցությունը։ Նա համոզված է, որը հենց այս արտաքին քաղաքական ընտրությունը կապահովի ավելի իրագործելի մոտեցումներ և հնարավորություններ երկրի համար:

Փաշինյանի իշխանությունից հեռացումը հնարավոր է միայն նրա մեթոդներով

Հովհաննիսյանը ընդգծեց, որ քաղաքական գործընթացներին իր ներգրավվածության մեծացման հիմնական նպատակը բոլոր առկա հնարավորություններն օգտագործելն է՝ գործող իշխանությանը հեռացնելու համար։ Սա, նրա խոսքով, պահանջում է բոլոր «առողջ» ազգային ուժերի համախմբում և գործող իշխանական թիմի վրա հասարակական ճնշման կազմակերպում։ «Ես չեմ հավատում, որ այսօրվա Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է ընտրությունների միջոցով», — ընդգծեց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությունը՝ վարչապետին անվստահության հայտնելու վերաբերյալ, ներկայիս պայմաններում անիրատեսական է համարում։ «Գործընթացը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 18 ձայն, ինչը չափազանց դժվար է ստանալ ներկայիս քաղաքական իրավիճակում», — ասաց նա։ 

«Փաշինյանը պետք է հեռացվի իր մեթոդներով», — բացատրեց ընդդիմադիրը։ Նրա խոսքով, սա ենթադրում է մեծ թվով մարդկանց կենտրոնացում փողոցներում և հրապարակներում, ինչը կդառնա հասարակական ճնշման գործիք  իշխող կուսակցության վրա։ Նման մոբիլիզացիան, նրա կարծիքով, կբարձրացնի իշխող կուսակցության ներկայացուցիչների պատրաստակամությունը՝ երկխոսության մեջ մտնելու և համագործակցելու համար: Միայն զանգվածային աջակցություն ձեռք բերելուց հետո առժե սկսվել կառավարությանը անվստահության հայտնելու պաշտոնական գործընթացը:

Ի՞նչ պետք է ձեռնարկի  նոր  իշխանությունը

Հովհաննիսյանը ընդգծեց, որ իշխանափոխություից հետո Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է սկսվի զրոյից։ «Փաշինյանի կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ի Եռակողմ հռչակագիրը, պետք է չեղյալ հայտարարվեն», — հայտարարեց նա։ Նա հավելեց, որ ներկայումս դժվար է գնահատել, թե ինչ այլ բանավոր պարտավորություններ է ստանձնել գործող վարչապետը միջազգային ասպարեզում, բայց հաշվի առնելով ներկայիս իրողությունները, ամեն ինչ պետք է սկսվի զրոյական կետից։ «Սա իմ անձնական տեսակետն է։ Բնականաբար, շատ բան կախված կլինի նրանից, թե ով կփոխարինի Փաշինյանին և ինչ կազմ կունենա նոր կառավարությունը», — եզրափակեց նա։

Scroll to Top