«Սակագնային փուչիկը» պայթելու է․ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է 

Բաժնետոմսերի գրավադրման գործարքը դավադրություն չէ, այլ միջազգային ստանդարտ

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն շրջանառվում է պնդում այն մասին, թե Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։

Այս տեղեկությունը, ըստ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանի, հանրության մի հատվածի մոտ առաջացրել է անհիմն մտահոգություններ՝ պայմանավորված ֆինանսական գրագիտության պակասով։

«Ցավոք, այդ խառնաշփոթը միտումնավոր սնուցվում է կոնկրետ անձանց ու խմբերի կողմից՝ ստեղծելով անհիմն մեղադրանքների և անգրագետ դատողությունների ալիք՝ ուղղված ՀԷՑ-ի ներկայիս սեփականատերերի դեմ», — նշում է Անանյանը։

Նա ընդգծում է, որ ֆինանսապես գրագետ քաղաքացին, ով ուսումնասիրում է ընկերության վերջին տարիների ֆինանսական հաշվետվությունները՝ ստուգված անկախ աուդիտորների կողմից, կտեսնի, որ բաժնետոմսերի գրավադրման մասին տեղեկատվությունը բացահայտ ներկայացված է փաստաթղթերում։

«Իրականում ՀԷՑ-ը բաժնետոմսերի գրավադրման միջոցով ներգրավել է փոխառու կապիտալ՝ այն մեխանիզմը, որն ընդունված և կիրառվող է ամբողջ աշխարհում խոշոր ենթակառուցվածքային ընկերությունների կողմից», — պարզաբանում է Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, սա ոչ թե որևէ դավադրական կամ կասկածելի գործընթաց է, այլ ներդրումային պատասխանատու կառավարման գործիք, որը հատկապես անհրաժեշտ է այն դեպքում, երբ երկրի ներսում կան հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումային կարիքներ՝ ուղղված էներգետիկ ենթահամակարգերի արդիականացմանն ու կայունության ամրապնդմանը։

Անանյանը կարևոր է համարում, որ հանրությունը կարողանա տարբերել իրողությունը կեղծ պնդումներից։ «Մեր խնդիրն է՝ որպես հասարակություն, խրախուսել ինստիտուցիոնալ թափանցիկությունը, և զերծ պահել պատասխանատու ներդրողներին անհիմն թիրախավորումից՝ միաժամանակ պայքարելով ֆինանսական տգիտության վրա կառուցված խոսույթի դեմ», — եզրափակում է նա։

Այսպիսով, ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման վերաբերյալ բարձրացված վայնասունը, ըստ Դավիթ Անանյանի, չի բխում իրականությունից։ Այն ներկայացվում է որպես փորձ՝ ֆինանսապես համաշխարհային ընդունված գործիքակազմը վերածել ներքաղաքական շահարկման առիթի։

Scroll to Top