Ադրբեջանը Դադիվանքից հայկական մշակութային արժեքները Հայաստան տեղափոխելու հարցը փորձում է տեղափոխել միջազգային իրավապահ հարթակ՝ դիմելով Ինտերպոլին։ Բաքուն պնդում է, թե վանական համալիրից արժեքները «գողացվել» և տեղափոխվել են Հայաստան, իսկ դրանց տեղափոխման մեջ ներգրավված անձանց նկատմամբ պահանջում է միջազգային հետախուզում հայտարարել։ Արդյոք Ինտերպոլը իսկապես ընթացք է տվել Ադրբեջանի դիմումին։ «Պաշտպանության լավագույն մարտավարությունը հարձակումն է» Քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը Ադրբեջանի այս քայլը դիտարկում է որպես Բաքվի համար արդեն հայտնի քաղաքական մարտավարության հերթական դրսևորում։ Նրա խոսքով՝ մի կողմից Ադրբեջանը շարունակում է հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման իր քաղաքականությունը, մյուս կողմից՝ հենց հայկական կողմին է մեղադրում այդ ժառանգությունը յուրացնելու մեջ։ «Պաշտպանության լավագույն մարտավարությունը հարձակումն է», - ասում է Երկանյանը՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է նաև միջազգային ոստիկանական մեխանիզմներն օգտագործել իր քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակների համար։ Այս համատեքստում նա Դադիվանքի, Գանձասարի և Արցախի մյուս հայկական հուշարձանները «աղվանական» ժառանգություն ներկայացնելու ադրբեջանական փորձերը կապում է Ինտերպոլին ուղղված դիմումի հետ։ Ինտերպոլի կողմից ընդունվելու շանսերը Երկանյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի դիմումի՝ Ինտերպոլի կողմից ընդունվելու հիմքերը բացակայում են։ Նա հիշեցնում է, որ Ինտերպոլի կանոնադրությունը սահմանափակում է կազմակերպության միջամտությունը այն գործերին, որոնք ունեն քաղաքական, ռասայական կամ կրոնական բնույթ։ Դադիվանքի դեպքում, նրա խոսքով, այդ հանգամանքը ակնհայտ է։ Երկանյանը նաև հիշեցնում է, որ Ինտերպոլը նախկինում բազմիցս մերժել է Ադրբեջանի նմանատիպ դիմումները։ Մասնավորապես, նա հիշատակում է հասարակական գործիչ Զորի Բալայանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ադրբեջանական պահանջը, որը ևս մերժվել էր՝ հաշվի առնելով Ինտերպոլի կանոնադրության համապատասխան դրույթները։ «Ես գրեթե վստահ եմ, որ նույն այդ կետը վկայակոչելով՝ այս անգամ ևս այդ պահանջը կմերժվի կամ միգուցե արդեն մերժվել է», - ասում է նա։ Դադիվանքի արժեքների տեղափոխումը՝ ոչ թե գողություն, այլ տարհանում Երկանյանը չի հերքում, որ Դադիվանքից որոշ պատմական և մշակութային արժեքներ՝ այդ թվում զանգեր, խաչեր և խաչքարեր, տեղափոխվել են Հայաստան։ Սակայն, նրա խոսքով, դրանց տեղափոխման նպատակը եղել է հուշարձաններն ու արժեքները հնարավոր ոչնչացումից և վանդալիզմից փրկելը։ Նա այս պնդումը հիմնավորում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության նախկին ճակատագրով։ Երկանյանը հիշեցնում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Գանձասարի և Արցախի մյուս հայկական հուշարձանների նկատմամբ իրականացված գործողությունները, ինչպես նաև Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը։ Այս համատեքստում նա կարծում է, որ Դադիվանքի մշակութային արժեքների տեղափոխումը պետք է դիտարկել որպես պատմական ժառանգության տարհանում, այլ ոչ թե քրեական իմաստով գողություն։ Նրա խոսքով՝ այդ քայլի նպատակը եղել է արժեքները հնարավոր պղծումից և վանդալիզմից պաշտպանելը, ուստի հիմքեր չկան այն քրեորեն հետապնդվող արարք որակելու համար։

Dadivank Artifacts: Azerbaijan Appeals to Interpol, but Baku’s Request Is Expected to Be Rejected

Azerbaijan is seeking to bring the issue of Armenian cultural artifacts transferred from Dadivank to Armenia into the international law-enforcement arena by appealing to Interpol. Baku claims that the artifacts were “stolen” from the monastery complex and taken to Armenia and is seeking international wanted notices for those involved in their transfer. Has Interpol actually acted on Azerbaijan’s request?
The best defense is an offense

Political commentator Artyom Yerkanian views Azerbaijan’s move as another manifestation of a political tactic already familiar to Baku. According to him, Azerbaijan continues, on the one hand, its policy toward Armenian historical and cultural heritage while, on the other, accusing the Armenian side itself of appropriating that heritage.

“The best defense is an offense,” Yerkanian says, arguing that Azerbaijan is also attempting to use international policing mechanisms for its political and geopolitical objectives.

In this context, he links Azerbaijan’s attempts to portray Dadivank, Gandzasar and other Armenian monuments in Artsakh as “Caucasian Albanian” heritage with its appeal to Interpol.

Chances of Interpol accepting the request

According to Yerkanian, there are no grounds for Interpol to accept Azerbaijan’s request.

He notes that Interpol’s constitution restricts the organization’s involvement in cases of a political, racial or religious character. In the case of Dadivank, he argues, this factor is evident.

Yerkanian also recalls that Interpol has previously rejected similar requests from Azerbaijan on multiple occasions. In particular, he cites Azerbaijan’s request to place public figure Zori Balayan on an international wanted list, which he says was also rejected in light of the relevant provisions of Interpol’s constitution.

“I am almost certain that, citing the same provision, this request will also be rejected, or perhaps it has already been rejected,” he says.

Transfer of Dadivank artifacts was evacuation, not theft

Yerkanian does not deny that certain historical and cultural artifacts from Dadivank, including bells, crosses and khachkars, were transferred to Armenia. According to him, however, the purpose of their relocation was to save the monuments and artifacts from possible destruction and vandalism.

He supports this argument by referring to the previous fate of Armenian cultural heritage that came under Azerbaijani control.

Yerkanian recalls the destruction of the Julfa khachkars, actions concerning Gandzasar and other Armenian monuments in Artsakh, as well as the treatment of the Ghazanchetsots Cathedral.

In this context, he argues that the transfer of Dadivank’s cultural artifacts should be regarded as an evacuation of historical heritage rather than theft in the criminal-law sense.

According to him, the purpose of the move was to protect the artifacts from possible desecration and vandalism, and therefore there are no grounds for classifying it as a criminal offense.


👉 Politics — Vectors.am

Scroll to Top