Ադրբեջանը կարող է դառնալ դառնալ երկրորդ Ուկրաինա

Ադրբեջանը կարող է դառնալ երկրորդ Ուկրաինա

Ադրբեջանը կարող է դառնալ երկրորդ Ուկրաինա, այդ երկիրը ակտիվորեն պատրաստում են նման ճակատագրին։ Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նա վստահ է, որ Ադրբեջանին այսօր ակտիվ զինում են և պատրաստում  Իրանի դեմ գործողությունների։ Ադրբեջանի նախագահը հիանալի գիտակցում է, որ ներկայիս Ադրբեջանը բոլորովին այլ քաշային կարգում է, այնուամենայնիվ, համաձայնում է գնալ այդ ճանապարհով։ «Հնարավոր է՝ նրա վրա ճնշում են գործադրում, կամ գուցե նրան գայթակղում են այն մտքով, որ Ադրբեջանը կարող է հավակնել Իրանի որոշ տարածքների, եթե հաջողվի ապահովել Իրանական պետության մասնատումը», — ասել է Նահապետյանը։

Փորձագետը ընդգծել է, որ Ադրբեջանի արդեն երկու սերունդ դաստիարակվում է միլիտարիզմի և միֆերի վրա, նրանք իրոք իրենց ավելի բարձր են դասում իրենց բոլոր հարևաններից և հավատում են, որ իրավունք ունեն հավակնելու նրանց տարածքներին։

Նահապետյանը չի բացառել նաև այն հնարավորությունը, որ Ադրբեջանը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ որևէ գործողություններում։ «Իրավիճակը կարող է այնպես դասավորվել, երբ Ադրբեջանը կհայտնվի ռուսական մուրճի և իրանական զնդանի միջև, եթե, իհարկե, ադրբեջանական կողմը համաձայնի գնա այն սադրանքների, որոնց նրան մղում  են», — հայտարարել է նա։

Scroll to Top