ԱՄՆ-ը նախապատրասվում է Իրանի դեմ ցամաքային գործողությունների՞

Տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունները վերջին զարգացումները կարող են վկայել, որ Միացյալ Նահանգները նախապատրաստվում են Իրֆնի դեմ ցամաքային գործողությունների։ Նման կարծիքի է Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը։  

Շահնազարյանը նշում է, որ արդեն 112 օր է, ինչ ռմբակոծությունների է ենթարկվում Իրանի ողջ ծովային սահմանը։ Նրա խոսքով՝ հարվածների թիրախ են դառնում ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Փորձագետի խոսքով՝ իրանական ռազմագիտական և փորձագիտական շրջանակները, ինչպես նաև մի շարք արևմտյան մասնագետներ զգուշացնում են, որ Միացյալ Նահանգները նախապատրաստվում են ցամաքային գործողությունների ինչպես Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում գտնվող ռազմավարական նշանակության կղզիներում, այնպես էլ Իրանի տարածքում։

Շահնազարյանի գնահատմամբ՝ այս հակամարտությունն արդեն ցույց է տվել, որ լի է անակնկալներով․ ամենաթեժ փուլում հնարավոր է ականատես լինել էսկալացիայի կտրուկ նվազման, իսկ  բանակցային գործընթացների կամ նույնիսկ հրադադարի պայմաններում ռազմական գործողությունների։ Այնուամենայնիվ, թորձագետը կարծում է, որ գործողությունների ներկայիս ընթացքը հուշում է որ այս փուլում ավելի հավանական է  իրավիվակի հետագա սրման սցենարը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները չի դադարեցնում հարվածները, իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ յուրաքանչյուր նոր հարվածի դիմաց պատասխան կհասցվի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կամուրջներին, էլեկտրակայաններին և ջրի աղազերծման կայաններին։

Նրա գնահատմամբ՝ եթե ներկայիս ընթացքը չկասեցվի, և եթե Միացյալ Նահանգները չվերադառնա այն պայմանավորվածություններին, որոնք ընդունել և նախաստորագրել էր բանակցային սեղանի շուրջ, ապա մոտ ապագայում հնարավոր է ականատես լինել բացասական զարգացումների։

Փորձագետը շեշտում է, որ Իրանը պատրաստ է պատերազմի։ Նա հիշեցնում է, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է իր դեմ Միացյալ Նահանգների լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Միաժամանակ նա հույս է հայտնում, որ իրավիճակը չի հասնի այդ փուլին և կհաղթի բանականությունը, քանի որ այս հակամարտությունից վնասներ են կրում ոչ միայն Միացյալ Նահանգները և Իրանը, այլև ամբողջ տարածաշրջանը։ 

Շահնազարյանը պնդեց, որ թեև լավատեսական սցենարների հնարավորությունները «շատ աղոտ» են, այնուամենայնիվ անհրաժեշտ է, որ կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top