TRIPP-ի իրականացումը չի կարող սկսվել առանց սահմանազատման

Հայաստանի հարավը՝ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում

Շատ հարցեր՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից մինչև սահմանադրական փոփոխություններ, իրականում հստակ աշխարհաքաղաքական նպատակներ ունեցող ծրագրի մի մաս են, որը ուղղված է տարածաշրջանում ուժերի վերադասավորմանը Հայաստանի կախվածության աճի պայմաններում: Այս մասին նշել է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Ըստ նրա“` Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարցերը կապված են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հետապնդվող թուրանական միջանցքի գաղափարի հետ, որը հստակ քաղաքական նպատակներ ունի: «Զանգեզուրի միջանցքի հետ կապված՝ եկեք հասկանանք, դա թուրանական միջանցքն է հստակ քաղաքական նպատակներով, որին ձգտում են և Թուրքիան, և Ադրբեջանը: Ադրբեջանի համար դա գոյության և կենսագործունեության այն խողովակն է, որը անհրաժեշտ է լինելու այդ պետության գոյությունը ապահովելու համար», — ասել է Աղաջանյանը: Նա ընդգծել է, որ եթե Հայաստանը ցամաքային պետություն է, ապա Ադրբեջանը նույնիսկ ավելի ցամաքային է՝ առանց ծովային ելքի, և ռեսուրսների սահմանափակություն ունի: «Հայաստանը ռեսուրսային պաշարով, գուցե նավթ ու գազ չունենալով, բայց մնացած ռեսուրսներով, որոնք այսօր աշխարհում գնալով ավելի էական են դառնում տնտեսական և տեխնոլոգիական զարգացման առումով, գումարած մարդկային ռեսուրսը, որը անբեկանելի է, ապա Ադրբեջանը մեծ խնդիրներ ունի այս առումով», — նշել է դեսպանը:

Աղաջանյանը նշել է, որ Ադրբեջանը փորձում է տեղավորվել Միջին Ասիայից դեպի Արևմուտք ձգվող տրանզիտային միջանցքում՝ եկամտաբերություն ապահովելու համար: «Հասկանանք, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարին ընթացքում իր տնտեսությունը հիմնականում պահել է հենց այդ տրանզիտի շնորհիվ՝ ռուսական նավթը և գազը վաճառելու միջոցով և նաև ամենատարբեր արտահանման միջոցներով», — ասել է նա: Ըստ նրա, Արևելքը Արևմուտքին կապող ճանապարհները պարտադիր չէ, որ անցնեն Մեղրիով, քանի որ կան ավելի հարմար տեղանքներ: «Ինչ վերաբերում է ճանապարհներին, որոնք կկապեն Արևելքը Արևմուտքին, ապա դա հեչ պարտադիր չէ, որ Մեղրիով անցնի, շատ ավելի հարմար տեղանքներ կան, որտեղ ճանապարհները կարող են անցնել», — ընդգծել է Աղաջանյանը: Նա հավելել է, որ Ադրբեջանի խնդիրը կապը չէ, այլ այդ տարածքում բացարձակ վերահսկողություն ունենալը և Հայաստանը Իրանից կտրելը: «Այստեղ սա այս գլոբալ ծրագրի մի մասն է, և դրա համար է շեշտադրումը արվում Հայաստանի հարավի վրա», — ասել է դեսպանը:

Աղաջանյանի խոսքով, Հայաստանի մասնագետները, այդ թվում՝ տնտեսագետները, ճանապարհաշինարարները և երկրաբանները, հստակ նշել են, որ կան այլ երթուղիներ, որոնք կարող են ապահովել երկաթուղային և ճանապարհային հաղորդակցություն ավելի բարենպաստ պայմաններով: «Հայաստանի պետության համար այլ երթուղիներ կան, որոնք կարող են ապահովել թե՛ երկաթուղային, թե՛ ճանապարհային հաղորդակցումը շատ ավելի բարենպաստ պայմաններով՝ Հայաստանը չդարձնելով ամբողջովին կախյալ թուրք-ադրբեջանական քմահաճույքներից և ցանկություններից», — նշել է նա: Նա ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունները ընդամենը գործիք են այդ նպատակին հասնելու համար: «Սահմանադրական հիմքը դա ընդամենը մի գործիքն է այդ նպատակին հասնելու համար», — ասել է Աղաջանյանը:

Scroll to Top