Հայկական բանակի ապագան՝ գեղեցիկ համազգեստով պարեկային գումարտակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի կատարում է Բաքվի կողմից առաջադրված բոլոր պայմանները։ Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշում է, որ Հայաստանը չպետք է զինվի, և գրեթե անմիջապես դրանից հետո Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարում է, որ հաջորդ տարի ռազմական բյուջեն զգալիորեն չի ավելացվի, հնարավոր է, ընդհանրապես չի ավելացվի։ «Սա առաջին անգամը չէ, որ Փաշինյանը հետևում է Ադրբեջանի նախագահի հրահանգներին։ Միակ տարբերությունն այն է, որ հիմա հասել ենք Ալիևի ռազմավարական նպատակին, ով մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը չզինվի և, ըստ էության, բանակ չունենա», — ընդգծեց փորձագետը։

Մանգասարյանը վստահ է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանը բանավոր համաձայնություն է տվել, որ Հայաստանը չի զարգացնի իր բանակը։ Նման պարտավորությունը չէր կարող գրավոր ամրագրվերլ, քանի որ դա հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Ահա թե ինչու, ըստ փորձագետի, համաձայնությունները ձեռք են բերվել բանավոր։ «Մնում է անհասկանալի, թե կոնկրետ ինչ է Փաշինյանը խոստացել թողնել հայկական բանակից։ Սակայն մեկ բան հստակ է. այսուհետ բանակի զարգացումը կարգելափակվի։ Ռազմական բյուջեն մեծացնելուց հրաժարվելը հենց դա է նշանակում։ Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց Հայաստանում լինի միայն «գեղեցիկ համազգեստով պարեկային գումարտակ», — նշեց նա։

Մանգասարյանի խոսքով՝ հաշվի առնելով առաջիկա ընտրությունները, Փաշինյանը չէր կարող բացահայտ հայտարարել ռազմական բյուջեն կրճատելու իր մտադրության մասին: Սակայն ընտրություններից հետո այս քայլը անխուսափելի է: «Նոր զենքեր չեն գնվի, իսկ հիները աստիճանաբար կդուրս գրվեն անպիտանության պատրվակով», — ասաց փորձագետը: Փաշինյանի հայտարարությունները, որ եթե խաղաղություն հաստատվի, ռազմական բյուջեի անընդհատ ավելացման անհրաժեշտություն չի լինի, քննադատությանը չեն դիմանում, կարծում է Մանգասարյանը:

«Պետությունների ղեկավարները, որոնք ունեն տրամաբանություն և առողջ բանականություն, ելնում են այն գիտակցումից, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, և անհրաժեշտ է պատրաստ լինել ցանկացած զարգացման, իսկ բանակը հնարավոր սպառնալիքներին հակազդելու իրական երաշխավորն է», — ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի վարչապետը, հակառակ տրամաբանության, առաջարկում է չզբաղվել բանակի կարողությունների զարգացմամբ դեռ խաղաղության համաձայնագիրը չստորագրած:

Scroll to Top