Իշխանությունը ուղղորդում է նույնիսկ իր հակաընտրազանգվածը 

Իշխանությունը ուղղորդում է նույնիսկ իր հակաընտրազանգվածը 

Իշխանության կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգը», որը հանդիսանում էր նախընտրական հիմնական սցենարը, արդեն խաթարվել է, և այդ հանգամանքը կարող է ունենալ ուղղակի ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ 

Նրա խոսքով՝ սցենարի խափանումը իշխանությանը զրկում է այն հիմնական խոսույթից, որով վերջինս փորձում էր աշխատել ընտրազանգվածի հետ։ «Այս իրավիճակում  ՔՊ-ից ձայներ են գնալու։ Նա գալիս էր ասելիքով՝ խաղաղություն կամ պատերազմ, սա էր նրա հիմնական թեման։ Բայց երբ սցենարը կոտրվում է, նա զրկվում է իր ասելիքից», — ասում է Բադալյանը։ Նրա դիտարկմամբ՝ այդ իրավիճակում քաղաքական ուժերը հաճախ փոխում են իրենց վարքագիծը՝ դառնալով ավելի կոշտ, ավելի հուզական և երբեմն նաև հակասական։ «Երբ դու կորցնում ես քո հիմնական թեման, սկսում ես այլ կերպ արձագանքել՝ սկսում ես վիրավորել, սպառնալ, տարբեր մեղադրանքներ հնչեցնել», — նշեց նա՝ հավելելով,որ զարմանալի չէ, որ հենց այս իրավիճակում սկսվեցին լրտեսության վերաբերյալ պնդումները։Բադալյանի խոսքով՝ Հայաստանում ընդդիմադիր դաշտում հիմնական քվեարկող հոսքերը ձևավորվում են ոչ միայն ընտրազանգվածի, այլ նաև հակաընտրազանգվածի տրամաբանությամբ՝ այն ընտրողների, որոնք որոշում են ոչ թե ում աջակցել, այլ ում իրենց քաղաքական ընտրությունով պարտության մատնել։ ԲՀԿ-ի դեմ իր այս գործողություններով իշխանությունը փորձում է իր հակաէլեկտորատի մի մասը ուղղորդել դեպի «Բարգավաճ Հայաստան»:

«ԲՀԿ-ի  2-րդ համար Անդրանիկ Թևանյանին կալանավորելով՝ իշխանությունը փորձում է  ցույց տալ, իբր ԲՀԿ-ն է իր հիմնական մրցակիցը, որովհետև հիմա ընկալելի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի ամբողջ  հակաընտրազանգվածը գնում է Ռոբերտ Քոչարյանին, անգամ անգամ ոչ «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Հիմա Փաշինյանը փորձում է անել այնպես, որ ինչ-որ չափով նաև Գագիկ Ծառուկյանը դառնա մրցակից, որ որոշ առումով փոշիացվեն իր հակաընտրազանգվածի ձայները», — կարծում է քաղտեխնոլոգը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top