Հայաստանում ծավալվում է վերջին տարիների ամենաաղմկահարույց քաղաքական-հասարակական դրվագներից մեկը։ Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը իրականում խորացող քաղաքական առճակատման խորհրդանիշ է։ Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում ոչ միայն իրավական, այլև համակարգային, արժեքային և աշխարհաքաղաքական առումով։
«Իշխանության զավթման hրապարակային կոչեր» մեղադրանքը ձևականորենաղմկոտ է, սակայն քաղաքական համատեքստում այն ավելի շուտ ազդանշան է, քան իրավական նորմ։ Կալանավորումը նպատակ չէ, այլ գործիք։ Եվ, դատելով կատարվողից, այն գործիք է՝ հստակ ընտրական ուղղվածությամբ։
Իրականում Նիկոլ Փաշինյանը չի ձգտում որևէ բան ապացուցել հասարակությանը, որպես ամբողջություն. նրա հետաքրքրությունը սահմանափակվում է ընտրողների այն հատվածով, որն ապահովում է իշխանության կայունությունը։ Ուստի յուրաքանչյուր քայլ հաշվարկված է՝ նպատակ ունենալով չեզոքացնել այն անձանց, որոնք կարող են դառնալ դժգոհության առաջնորդներ։ Նրանց թվում է Կարապետյանը՝ ոչ միայն խոշոր գործարար, այլև Հայ Առաքելական Եկեղեցու նշանավոր բարերար։
Կասկած չկա, որ Կարապետյանի դեմ գործողությունները Հայ Եկեղեցուդեմ հարձակումների բաղադրիչ են։ Այս երկու ինստիտուտները՝ Եկեղեցին և ավանդական խոշոր կապիտալը, դեռևս պահպանում են հասարակության վստահության բարձր մակարդակ, և հենց դաէ նրանց դարձնում վտանգավոր իշխանության համար։
Սամվել Կարապետյանը ՀԱԵ համար ֆինանսական հենասյուներից մեկն
է։ Հետևաբար, Կարապետյանի դեմ քայլը միաժամանակ փորձ է՝ թուլացնելու Եկեղեցու դիրքերը։ Հոգևորականության աջակցությունը և նրա դերը հասարակական գիտակցությունում շարունակում են կարևոր գործոն մնալ երկրի քաղաքական հավասարակշռության մեջ։
Կարապետյանի վերջին տեսաուղերձը, որում նա հստակ արտահայտելէ իր դիրքորոշումը, հազիվ թե կարելի է դիտարկել որպես հուզական քայլ։ Ինչպես կարծում են վերլուծաբանները, այս մակարդակի գործիչները չեն գործում իմպուլսիվ։ Ավելի հավանականէ, որ դա եղել է որոշակի գործընթացի մեկնարկ, և իշխանության հակաքայլերը դրա վառ ապացույցն
են։
Կարևոր է նշել՝ խոսքը Կարապետյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալումասին չէ։ Որպես Ռուսաստանի քաղաքացի՝ նա չի կարող ուղղակիորեն մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին։ Սակայն նա կարող է ազդել՝ իր ռեսուրսներով, հեղինակությամբ, կապերով,այդ թվում՝ Ռուսաստանում։
Հայաստանյան պարադոքսը կայանում է նրանում, որ հասարակությունում
փոփոխությունների պահանջ կա, բայց դրան առաջնորդելու ընդունակ գործիչ դեռևս բացակայումէ։ Ընդդիմությունը մնում է մասնատված, իսկ նրա հանրային դեմքերը լայն վստահություն չեն վայելում։ Հենց այս ֆոնին Կարապետյանի նման գործիչները դառնում են առանձնապես նկատելի։ Նրանք չեն բղավում ամբիոններից, բայց նրանց խոսքը կշիռ ունի։ Եվ հենց դրա համար էլ այդ խոսքը դառնում է իշխանոււթյան համար վտանգավոր։
Քաղաքական կայունությունը իրականում ընդամենը փխրուն կառույցէ, որը հենվում է վախի, անտարբերության և կետային ճնշումների վրա։ Սցենարը, որում իշխանության քայլերն ուղղված են հեղինակավոր գործիչների վերացմանը, զարգացման ռազմավարություն չէ,այլ գոյատևման ռազմավարություն։
Սակայն այն վտանգում է վերածվել կառավարվող անկայունության,
որտեղ իշխանությունը գնալով ավելի հաճախ կօգտագործի գործիքային ճնշումներ նրանց դեմ,ովքեր վայելում են վստահություն՝ լինի դա հոգևոր, գործարարական, թե ազգային։
Հայաստանը մտնում է քաղաքական տուրբուլենտության նոր փուլ, և
հարցն այլևս ոչ թե այն է, թե արդյոք տեղի կունենա իշխանափոխություն, այլ՝ ով կդառնադրա ճարտարապետը և արդյոք այն կունենա ինքնիշխան բնույթ։

