Վենեսուելայի իրադարձությունները՝ Իրանի դեմ ուղղված մեծ սցենարի մաս

Վենեսուելայի իրադարձությունները՝ Իրանի դեմ ուղղված մեծ սցենարի մաս

Վենեսուելայում տեղի ունեցած վերջին զարգացումները կարող են լինել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող ավելի լայն ռազմավարության մաս, որի հիմնական թիրախներից մեկը Իրանն է: Նման կարծիքի է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։ 

Նա նշեց, որ անցյալ տարի Վաշինգտոնը ակտիվ  փորձեր էր ձեռնարկում  նվազեցնելու Իրանի տարածաշրջանային դաշնակիցների ազդեցությունը՝ Հեզբոլլահը Լիբանանում, Համասը Գազայում և հուսիթները Եմենում: Հիմա Վենեսուելան, որպես Իրանի տնտեսական կարևոր գործընկեր, հայտնվել է ԱՄՆ վերահսկողության ներքո, ինչը լուրջ տնտեսական հարված է հասցնում Թեհրանին:

Վենեսուելան և Իրանը խոր տնտեսական կապեր ունեին դեռևս Հյուգո Չավեսի ժամանակներից, այս համագործակցությունը  շարունակվել է նաև Նիկոլաս Մադուրոյի օրոք: Իրանը մեծածավալ ներդրումներ է կատարել Վենեսուելայի նավթարդյունաբերության ոլորտում՝ նավթի դիմաց ապրանքների փոխանակման սխեմայով: Այժմ այդ ներդրումները, որոնց արժեքը գնահատվում է 2-3 միլիարդ դոլարի շրջանակում, կորցրել են իրենց արժեքը, քանի որ Վենեսուելան անցել է ԱՄՆ-ի ազդեցության տակ: Սա ոչ միայն ֆինանսական կորուստ է Իրանի համար, այլև խաթարում է նրա տնտեսական ռազմավարությունը տարածաշրջանում:

Մարգարյանը կարծում է, որ Վենեսուելայի դեպքը կարող է լինել միայն նախաբանը ավելի մեծ գործողությունների, որոնց թիրախում կարող են հայտնվել նաև այլ երկրներ, այդ թվում՝ Իրանը: Թեև Թրամփը բազմիցս զգուշացրել է Իրանին, որ եթե Թեհրանը բռնի ուժ կիրառի ներքին բողոքի ցույցերը ճնշելու համար, ԱՄՆ-ը կմիջամտի՝ պաշտպանելու ցուցարարներին, սակայն, Մարգարյանի գնահատմամբ Վենեսուելայի սցենարը Իրանում կրկնելը բարդ է, քանի որ Իրանի տարածքային և ռազմական առանձնահատկությունները դժվարացնում են նման գործողությունները: Այդուհանդերձ Թրամփի անկանխատեսելիությունը, որը դրսևորվել է նախկինում, օրինակ՝ Իսրայելի հետ կապված գործողություններում, թույլ չի տալիս բացառել որևէ տարբերակ, նշում է փորձագետը:


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top