Հայաստանի տնտեսությունը փնտրում է աճի նոր շարժիչներ

Հայաստանի տնտեսությունը փնտրում է աճի նոր շարժիչներ

ՀՀ տնտեսությունը գտնվում է վերափոխման փուլում՝ տնտեսական աճն ապահովող նոր ուղղությունների որոնման և փոփոխության գործընթացում: Այս կարծիքը հայտնել է տնտեսագետ Աղասի Թավադյանը:

Ըստ Թավադյանի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ներկայիս իրավիճակը բնութագրվում է ավելի մեծ անկայունությամբ: Նրա կարծիքով, սա վերափոխման գործընթացների արտացոլումն է. 2022-2024 թվականներին հիմնական տնտեսական աճն ապահոված ոլորտները կորցնում են իրենց նախկին դերը, և երկիրը փնտրում է զարգացման նոր շարժիչներ:

Ներկայումս տնտեսական ակտիվության աճը հիմնականում ապահովվում է ներքին գործոններով: Այս առումով, ինչպես կանխատեսում է մասնագետը, տարեվերջին արտահանման ծավալները կարող են նվազել գրեթե 2 անգամ:

Այնուամենայնիվ, ըստ Աղասի Թավադյանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրներ արտահանման մեջ դրական տենդենցներ են նկատվում: Սա ևս հաստատում է, որ ներկայիս փուլում Հայաստանի տնտեսությունն ավելի մեծ չափով զարգանում է ներքին, այլ ոչ թե արտաքին ազդակների ազդեցության տակ:

2025 թվականի սկզբին Հայաստանում տնտեսական աճը դանդաղտլ  էր, քանի որ նախկինում բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են: Սակայն վերջին ամիսներին աճի տեմպը մի փոքր արագացել է, հիմնականում արդյունաբերության ցուցանիշների անկման դանդաղման պատճառով։ Հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 8.6%, որը մի փոքր ցածր է մայիսի ցուցանիշից, իսկ հունվար-հունիս ամիսների կուտակային աճը հասել է 6.3%-ի, ինչը բարձր է հունվար-մայիսի ցուցանիշից։

Աճի հիմնական շարժիչ ուժերն են ծառայությունների, առևտրի, շինարարության և գյուղատնտեսության ոլորտները: Ծառայությունները ամենամեծ ներդրումը՝ 2.3 տոկոսային կետ, ունեցել են ֆինանսական և ապահովագրական գործունեության (17.3%) և տեղեկատվական և կապի ոլորտի (18.9%) զգալի աճի շնորհիվ: Հունիսին առևտուրը գրանցել է 2.8% աճ, որը արագացել է մայիսի համեմատ, սակայն տարվա առաջին կեսին կուտակային աճը դանդաղել է մինչև 3.9%: 

Շինարարությունը հունիսին աճել է 22.6%-ով, իսկ տարվա առաջին կեսին՝ 18.5%-ով, որին, ըստ «Լույս» հիմնադևամի մասնագետների,  նպաստել են բյուջետային և կազմակերպչական ներդրումները: Գյուղատնտեսությունը շարունակում է ցուցաբերել դրական դինամիկա՝ հունվար-մարտ ամիսներին աճը կազմել է 10.5%, իսկ տարվա առաջին կեսին՝ 7.3%, ոլորտի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճել է 8.1%-ով: 

Միևնույն ժամանակ, արդյունաբերությունը մնում է թույլ օղակ. հունիսին անկումը կազմել է 1.2%, որը մեղմանում է մայիսի համեմատ, սակայն հունվար-հունիս ամիսներին կուտակային անկումը հասել է 12.1%-ի: Անկման հիմնական պատճառը վերամշակող արդյունաբերության կրճատումն էր (21.5%), մասնավորապես՝ հիմնական մետաղների և զարդերի արտադրության (համապատասխանաբար 76.3% և 70.4%), որն անմիջականորեն կապված է ոսկու վերաարտահանման նվազման հետ։ 

Տնտեսագետ Կարեն Սիմոնյանը կարծիքով՝ արդյունաբերական արտադրության և արտաքին առևտրի կտրուկ անկումը փոխկապակցված են։ Այսպիսով, նրա խոսքով՝ վերաարտահանված ոսկու զգալի մասը նախկինում մասնակի վերամշակման էր ենթարկվել Հայաստանում։ Այս «ալիքի» փակումից հետո ներմուծված ոսկու ծավալները զգալիորեն նվազել են, ինչը, իր հերթին, ազդել է արդյունաբերական վերամշակման ցուցանիշների վրա։ Համապատասխանաբար, նվազել է նաև արտահանումը։

Scroll to Top