Հավանականությունը, որ Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին արտահոսքը կհաստատվի, չափազանց բարձր է։ Այս կարծիքը հայտնել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ վերին շրջանում եղել են նախադեպեր, երբ նման հանդիպումների մասին տեղեկատվությունը, որը տարածվել է ոչ պաշտոնական և հիմնականում ադրբեջանական աղբյուրներով, ի վերջո հաստատվել է։
«Կարծում եմ՝ հանդիպումը տեղի կունենա, բայց խաղաղության պայմանագրի ստորագրում, ամենայն հավանականությամբ, չի լինի: Մեծ է հավանականությունը, որ կկայանա դրա նախաստորագրումը», — նշել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը նախկինում չէր շտապում խաղաղության պայմանագիր ստորագրել, քանի որ դա կնշանակեր փակել Հայաստանի կողմից նոր զիջումների հնարավորությունը։ Ալիևը դա չէր ուզում՝ գիտակցելով, որ Երևանի ներկայիս իշխանությունները պատրաստ են հետագա զիջումների գնալ։
Սակայն, այժմ, ըստ Մելիք-Շահնազարյանի, Բաքվում հասկացել են, որ Փաշինյանի իշխանությանև «թթվածին է» անհրաժեշտ, այլապես նա չի վերընտրվի։ Հետևաբար, Ալիևը համաձայնում է նախաստորագրմանը, այն ընկալելով որպես գործիք, որը թույլ կտա Փաշինյանին հայ հասարակությանը հայտարարել, որ իր խաղաղության օրակարգը պտուղներ է տալիս: «Սա կլինի ևս մեկ հնարք, հանրությանը մոլորեցնելու», — եզրափակեց նա:

