«Միջին միջանցքը» Տաշքենդ-Թբիլիսիին համագործակցության համատեքստում

«Միջին միջանցքը» Տաշքենդ-Թբիլիսիին համագործակցության համատեքստում

Ուզբեկստանը հետևողականորեն կառուցում է ենթակառուցվածքային և առևտրային առանցք՝ շրջանցելով Ռուսաստանը՝ «Միջին միջանցքը» դիտարկելով որպես ռազմավարական երթուղի։ Այս մասին գրում է քաղաքական վերլուծաբան Վահե Դավթյանը։

«Անցած շաբաթ Թբիլիսիի տնտեսական և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլու՝ Տաշքենդ կատարած պաշտոնական այցի ընթացքում բանակցություններ են տեղի ունեցել Ուզբեկստանի տրանսպորտի նախարար Իլհոմ Մախկամովի հետ՝ փոխադրամիջոցային և լոգիստիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցով։ Քննարկվել են ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրումների զարգացումը, Վրաստանի ծովային նավահանգիստների օգտագործմամբ բազմաձև երթուղիների հեռանկարները, ինչպես նաև Չինաստան–Ղրղզստան–Ուզբեկստան երկաթուղին «Միջին միջանցքի» կառուցվածքում ներառելու հնարավորությունները։ Մախկամովը վրացական կողմին առաջարկել է դիտարկել նախագծին մասնակցելու տարբերակը՝ նոր մայրուղին Սևծովյան ուղղության հետ կապելու նպատակով։

Մոտ 450 կմ երկարությամբ մայրուղին կմեկնարկի չինական Քաշգար քաղաքից։ Այնուհետև այն պետք է անցնի Ղրղզստանի Տորուգարտ, Մակմալ և Ջալալ-Աբադ բնակավայրերով և ավարտվի ուզբեկական Անդիջան քաղաքում։ Երթուղու հիմնական հատվածը՝ մոտ 300 կմ, անցնելու է Ղրղզստանի տարածքով, որտեղ Մակմալ կայարանում նախատեսվում է կառուցել անիվների զույգերի փոփոխման հանգույց՝ չինական նեղից անցում կատարելու համար «ցարական»՝ լայն չափորոշիչին։ Այնուհետև բեռնափոխադրումները կշարունակվեն դեպի Կասպից ծով՝ Ադրբեջանի նավահանգիստներով՝ տեղափոխվելով Վրաստան, Թուրքիա և Եվրոպա։

Նախագիծը կարևոր է ոչ միայն տարածաշրջանային փոխկապվածությունը խորացնելու և Չինաստանի համար Կենտրոնական Ասիային հասանելիությունն ընդլայնելու տեսակետից, այլև որպես Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի հնարավոր տարր, որն աշխուժացել է աշխարհաքաղաքական տեղաշարժերի ֆոնին։ Եթե ճանապարհը ինտեգրվի «Միջին միջանցքի» կառուցվածքին, այն կկարողանա վերաբաշխել Ղազախստանով ներկայումս անցնող բեռնափոխադրումների մի մասը՝ ապահովելով Կասպից ծով դուրս գալու այլընտրանքային ելքեր՝ թե՛ ղազախական, թե՛ թուրքմենական նավահանգիստներով։

Այսպիսով, Ուզբեկստանը հետևողականորեն կառուցում է Ռուսաստանը շրջանցող ենթակառուցվածքային և առևտրային առանցք՝ հենվելով «Միջին միջանցքի» վրա որպես ռազմավարական երթուղի։ 

Վրաստանը Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղային նախագծում ընդգրկելու առաջարկը ոչ միայն դիվանագիտական ժեստ է, այլև Կենտրոնական Ասիայի լոգիստիկ զարգացման ավելի լայն ռազմավարության մաս։ Թբիլիսիի համար սա հնարավորությունների պատուհան է. ակտիվ դիրքորոշմամբ Վրաստանը ի վիճակի է տարանցիկ կապից վերածվել Եվրասիական տրանսպորտային շրջանակի լիարժեք կենտրոնի՝ դեպի Սև ծով ելքով», — կարծում է նա։

Scroll to Top