ՇՀԿ գագաթնաժողով 2025. Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցության ճանապարհին

ՇՀԿ գագաթնաժողով 2025. Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցության ճանապարհին

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում, միավորեց կազմակերպության 10 անդամ պետությունների ղեկավարներին, ինչպես նաև ավելի քան 20 երկրների և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Մասնակիցների թվում էին Սի Ցզինպինը (Չինաստան), Վլադիմիր Պուտինը (Ռուսաստան), Նարենդրա Մոդին (Հնդկաստան), Ալեքսանդր Լուկաշենկոն (Բելառուս) և ուրիշներ: Հանդիպման ընթացքում ընդունվեցին Տյանցզինի հռչակագիրը և ՇՀԿ-ի զարգացման ռազմավարությունը մինչև 2035 թվականը, որոնք ամրագրում են համագործակցության և անվտանգության հիմնական ոլորտները:

Հայաստան և Ադրբեջան. կարգավիճակ և անդամակցության դիմումներ

Հայաստանը պաշտոնապես հայտարարեց կազմակերպությանը միանալու իր ցանկության մասին 2025 թվականի հուլիսի 3-ին՝ ընդգծելով իր հավատարմությունը ՇՀԿ-ի հիմնական սկզբունքներին՝ տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառմանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Ադրբեջանը դիմում ներկայացրեց մի փոքր ավելի ուշ՝ օգոստոսին։ Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի ՇՀԿ-ին անդամակցելու գործընթացը գտնվում է նախնական հաստատման փուլում և ներառում է գործընկերոջ կարգավիճակի ստացում՝ ապագայում լիիրավ անդամակցության անցնելու հեռանկարով։ ՇՀԿ-ին միանալու համար անհրաժեշտ է կազմակերպության բոլոր անդամների կոնսենսուս, ինչը բարդացնում է անդամակցության գործընթացը, հատկապես Հայաստանի և Պակիստանի, ինչպես նաև Հնդկաստանի և Ադրբեջանի միջև լարվածության համատեքստում։

Դիվանագիտական ​​առաջընթաց և «պատմական» քայլեր

Բացի կոնսենսուսի, կազմակերպությանը միանալու համար թեկնածու երկիրը պետք է համապատասխանի մի շարք չափանիշների, այդ թվում երկերը պետք է ունենա  դիվանագիտական ​​հարաբերություններ ՇՀԿ անդամ բոլոր անդամ-երկրների հետ: Հենց այս պահանջի համատեքստում պետք է դիտարկվի նաև Հայաստանի կողմից Պակիստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու քայլը։

ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համատեղ կոմյունիկե ստորագրեցին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարին։

Մինչ այս պահը Իսլամաբադը չէր ճանաչել Հայաստանի անկախությունը: Ինչպես հայտնի է, Պակիստանը ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին ռազմական հակամարտություններում,մասնավորապես՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում: Հայաստանի որոշակի շրջանակներ շտապեցին այս քայլը անվանել «դիվանագիտական ​​առաջընթաց», «տարածաշրջանային լարվածության նվազման և երկխոսության նոր հնարավորությունների բացման սկիզբ»: Սակայն հետագա տեղեկատվական արտահոսքերը ցույց են տալիս, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ:

Սկանդալներ և ինտրիգներ

Այսօր հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է տեղեկատվություն, որ Պակիստանը արգելափակել է Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին: Պաշտոնական մակարդակով հայկական կողմը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը.

«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ», — նշել են Արտաքին գործերի նախարարությունը:

Միևնույն ժամանակ, մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ գրում են, որ Պակիստանը արգելափակել է Հայաստանի անդամակցությունը՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից Ադրբեջանի անդամակցության արգելափակման: Տեղին է հիշել, որ Պակիստանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը բավականին սադրիչ հայտարարություն արեց՝ հաշվի առնելով հանդիպման վայրը: Այսպես, նա շնորհավորեց Շարիֆին «Հնդկաստանի նկատմամբ տարած հաղթանակի» կապակցությամբ և բողոքեց, որ «Հնդկաստանը փորձում է վրեժ լուծել Ադրբեջանից միջազգային հարթակներում»: 

Այդուհանդերձ գագաթնաժողովում լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց ոչ միայն Ալիևը: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես հայտնվեցին ուշադրության կենտրոնում: Հայաստանի վարչապետը ցուցադրաբար խուսափել է Բելառուսի առաջնորդի հետ ձեռքսեղմումից։ Չնայած պաշտոնական ողջույնից առաջ տեղի ունեցած ոչ պաշտոնական շփմանը, Փաշինյանի մերժումը դարձել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումների առարկա՝ առաջացնելով հանրային բուռն արձագանք։ Շատերի մոտ տարակուսանք առաջացրեց վարչապետի դիվանագիտական ​​վարքագիծը. Փաշինյանը հրաժարվում է Լուկաշենկոյի հետ ձեռքսեղմումից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու մասին իր հայտարարությունների պատճառով, բայց միևնույն ժամանակ ժպիտով շփվում է այդ պատերազմի անմիջական մասնակիցների Ալիևի և Էրդողանի հետ, և բարելավում է հարաբերությունները Պակիստանի հետ, որը նույնպես ակտիվորեն աջակցել է ադրբեջանական կողմի հաղթանակին։ 

Այս իրավիճակը հատկապես հետքրքիր է ՇՀԿ որոշումների կայացման մեխանիզմի ֆոնին, որտեղ երկրների անդամակցությունը հաստատվում է միայն բոլոր անդամների կոնսենսուսով։ Հանրային միջադեպը մի պետության ղեկավարի հետ, որի աջակցությունը կարող է լինել Հայաստանի անդամակցության բանալին, կասկածներ է առաջացնում. որքանո՞վ են անկեղծ Փաշինյանի մտադրությունները՝ ապահովելու երկրի լիիրավ անդամակցությունը։

Scroll to Top