Եկեղեցու դեմ արշավը իշխանությանը կտանի համակարգային ճգնաժամի

Եկեղեցու ներքին ճգնաժամ գեոպոլիտիկ համատեքստում

Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես դիմադրության ամենակարողունակ միավոր, այժմ ապրում է ներքին տրանսֆորմացիաների փուլ։Նման Կարծիքի է Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Նրա գնահատմամբ՝ այդ գործընթացները կապված են ոչ միայն ներքին օրակարգի, այլև արտաքին քաղաքական զարգացումների հետ։

Կրոնական համայնքների մեջ գլոբալ մակարդակով կա մրցակցություն

«Այստեղ խնդիրը միայն ներհայաստանյան օրակարգի հետ չի կապված, դա նաև կապված է արտաքին քաղաքական օրակարգի հետ»,- նշել է Ղևոնդյանը։

Որպես օրինակ՝ նա հիշատակեց Ռուսաստանի ղեկավարի կողմից շաբաթներ առաջ Եզրաս արքեպիսկոպոսին ամենաբարձր շքանշանով պարգևատրելը. «Դա նույնպես քաղաքական մեսիջ է»։ Միաժամանակ, Արևմուտքից ևս ուղղված են քաղաքական ազդակներ՝ հայաստանյան իշխանությունների ՀԱԵ դեմ ուղված քայլերի անտեսման եղանակով։ 

«Այդ ամեն ինչը իրականում նույնպես գեոպոլիտիկա է, որովհետև կրոնական համայնքների մեջ գլոբալ մակարդակով նույնպես կա մրցակցություն»,- ասաց Ղևոնդյանը։

Եկեղեցու ապագան և իշխանության ծրագրերը

Ղևոնդյանը կանխատեսում է, որ եկեղեցական համայնքը, հավանաբար, որոշակի լուծումներ կգտնի, սակայն դրանք լավագույնը չեն լինի, և տուրբուլենտության փուլը կշարունակվի։

Նրա գնահատմամբ՝ գործող վարչապետը մեծ հավանականությամբ մտադիր է մինչև տարեվերջ փոփոխություններ մտցնել եկեղեցու կառուցվածքում և ունենալ կառավարելի հոգևոր առաջնորդներ։

«Դա իր համար անհատապես քաղաքական իմաստով և գեոպոլիտիկ կենտրոնների տեսանկյունից, իրեն պատվիրակված շահերի տեսանկյունից շատ կարևոր է»,- եզրափակեց քաղաքագետը։

Scroll to Top