Վենեսուելայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքում ընկած համառ տրամաբանությունը․ ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների պաշտպանության մասին ամպագոռգոռ հայտարարությունների հետևում իրականում թաքնված է պրագմատիկ և ցինիկ հաշվարկ՝ ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն և արտաքին ազդեցությունից ի հայտ եկած քաղաքական ռեժիմների կառավարման վերականգնում:
Արևմտյան մայրաքաղաքներում ձևավորվող դիրքորոշումը չափազանց պարզ է. Վենեսուելայի ներկայիս կառավարությունը անօրինական է, ավտորիտար և կոռումպացված, և նրա հեռացումը գործնականում պատմական արդարադատութուն է: Տեղի ունեցողի քննադատական վերլուծությունը փոխարինվում է բարոյախրատական հռետորաբանությամբ, որտեղ «արժեքների» աղավաղված կոչերը դուրս են մղում օրենքի և սուվերեն պետության ներքին գործերին միջամտելու անընդունելիության մասին քննարկումները:
Օրենքից և ընտրություններից դուրս
Պետության ղեկավարի փաստացի հեռացումը տեղի է ունեցել ընտրական որևէ մեխանիզմից դուրս, առանց միջազգային հաստատությունների թույլտվության և միջազգային իրավունքի խախտումով: Սա իշխանության փոփոխություն չէր քաղաքական գործընթացի միջոցով, այլ ղեկավարության ուժային «գլխատում»՝ նախկին պետական կառուցվածքի պահպանումով:Սա իշխանության փոփոխություն չէր քաղաքական գործընթացի միջոցով, այլ ղեկավարության բռնի «գլխատում»՝ պահպանելով նախկին պետական կառուցվածքները։ Նման գործողությունները լիովին համապատասխանում են «ուժը ծնում է իրավունք» սկզբունքի, որտեղ իրավական նորմերը երկրորդական են աշխարհաքաղաքական նպատակահարմարության համեմատ։
Հատկապես խոսուն է, որ միջադեպը փորձ է արվում ներկայացնել, որպես «իրավապահ մարմինների գործողություն»: Հասկացությունների փոխարինումը տարածված մարտավարություն է. ռազմական միջամտությունը վերակոդավորվում է որպես «փախուստի դիմած բռնապետի» ձերբակալություն, իսկ ինքնիշխանության խախտումը՝ որպես արդարադատության վերականգնում: Նման հռետորաբանությունը թույլ է տալիս անտեսել գործողության օրինականության հարցը և քննարկումը տեղափոխել այլ՝ ավելի «հարմար» ոլորտ:
Անպատասխանատու արդյունավետություն. Ռեսուրսներն իրավունքներից կարևոր են
Պարադոքսն այն է, որ բռնի իշխանափոխության քաղաքականությունը հաճախ համարվում է «հաջողված» միայն նախաձեռնողների տեսանկյունից: Ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը, մրցակիցների ռազմավարական թուլացումը և ուժի ցուցադրումը արագորեն են իրականացվում: Իշխանափոխության հետևանքով այդ երկրներում ձևավորված քաղաքական անկայունությունը, բռնության աճը, սոցիալական փլուզումը, մնում են արտաքին խաղացողների համար անկարևոր, դրանք առաջնահերթություն չեն:
Հենց սա է պատճառը, որ նման գործողությունները շարունակվում են. նույնիսկ եթե այդ ործողություններից մեկը սպասված արդյունքի չի հասնում, սառը հաշվարկի տեսանկյունից, եթե մի քանիսը բերում են ցանկալի արդյունք, մնացյալը համարվում է ընդունելի ռիսկ:
Այս համատեքստում ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումները ուշադրությունը բուն խնդրից շեղելու միջոց են: Միջազգային հարաբերությունների պատմությունը հստակ ցույց է տալիս, որ բռնաճնշումները, ազատությունների սահմանափակումները և նույնիսկ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված բացահայտ հանցագործությունները չեն խոչընդոտում ռեժիմների հետ համագործակցությանը, եթե դրանք ապահովում են ռազմավարական ռեսուրսների հասանելիություն և գործում են ցանկալի տնտեսական մոդելի շրջանակներում:
Պատմական օրինաչափություն. Ի՞նչ է սպասել Իրանում
Վենեսուելայի իրավիճակը համապատասխանում է հայտնի պատմական օրինաչափությանը։ Մեկ դարից ավելի Միացյալ Նահանգները հետևողականորեն վերացրել է անցանկալի ռեժիմները՝ Լատինական Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելք և Ասիա։ ԱՄՆ-ի համար իդեալական սցենարը «վերահսկվող անցումն» է. ժամանակավոր կառավարություն, վերահսկվող բարեփոխումներ, ընտրական համակարգի բարեփոխում և, ի վերջո, հավատարիմ ռեժիմի հաստատում։ Եթե այս տարբերակը անհնար լինի, օգտագործվում են ուժային գործիքներ՝ անվտանգության ուժերի վրա ճնշումից մինչև ուղղակի ռազմական միջամտություն։ Երկու դեպքում էլ վերջնական նպատակը մնում է անփոփոխ՝ կառավարելի քաղաքական միավորի ձևավորում, որը ինտեգրված է տնտեսական և ռազմավարական կախվածությունների առկա համակարգին։
Վենեսուելական սցենարը անխուսափելիորեն մեծացնում է Իրանի վրա ճնշումը, որին Վաշինգտոնը վաղուց համարում է «անվերահսկելի» խաղացող։ Պատմական հիշողությունը այստեղ հիմնարար դեր է խաղում. 1950-ականներին նավթարդյունաբերության ազգայնացումը և դրան հաջորդած արտաքին միջամտությունը Իրանի քաղաքական վերնախավի համար ծառայեցին որպես հիմնարար դաս ինքնիշխան տնտեսական քաղաքականության գնի մասին։
Այնուամենայնիվ, չնայած Վենեսուելայի սցենարի ցուցադրական բնույթին, Իրանի դեմ ուղղակի ռազմական միջամտությունը այս փուլում քիչ հավանական է: Իրանը տարածաշրջանային տերություն է՝ լավ զարգացած զսպման համակարգով, դաշնակիցների ցանցով և երկարատև ճնշման տակ գոյատևելու փորձով: Սակայն այս ամենը չի նվազեցնում ռազմական ճնշման անուղղակի ձևերի հավանականությունը՝ պատժամիջոցների ուժողացմից և կիբեռհարձակումներից մինչև Իրանի դաշնակիցների դեմ ուղղված թիրախային հարվածներ: Այս առումով Վենեսուելայի դեպքը ոչ թե մոդել է, այլ ազդանշան. այն չի նախանշում անհապաղ ռազմական հարված, այլ ընդլայնում է թույլատրելի տարածքը և իջեցնում քաղաքական տաբուները՝ մեծացնելով ռիսկը աստիճանական սրման սցենարի իրականացման:

